ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ալերգիայի առաջացման պատճառները և դրանց կանխումը

Ալերգիայի առաջացման պատճառները և դրանց կանխումը
12.07.2013 | 17:50

Գարնանը և ամռանը ամենատարածված ալերգիկ հիվանդություներից են սեզոնային ալերգիկ ռենիտներն ու բրոնխիալ ասթման:

Աշխարհում ալերգիկ ռենիտ ունի բնակչության 15-30 տոկոսը, իսկ Հայաստանում` 10-15 տոկոսը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտնեց ալերգոլոգ-իմունոլոգ Արմինե ՀԱԿՈԲՅԱՆԸ:

Բրոնխիալ ասթման, ըստ բանախոսի, ունենում է սրացումներ բորբոսասնկերի և ծաղկափոշու պատճառով: «Հետաքրքիրն այն է, որ ազգաբնակչության մոտ կարծիք կա, որ ալերգիան առաջանում է բոլոր տեսակի բույսերից , սակայն իրականում դրանք երեքն են` ծառերը, խոտերի ծաղկափոշին և որոշ մոլախոտեր»,-տեղեկացրեց նա:

Ալերգիայի մյուս տեսակները միջատային ալերգիաներն են: Նրանք տարածված են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:Դրանք առաջանում են մեղուների և կրետների խայթոցներից: Ալերգոլոգը հայտնեց, որ դրանք կարող են առաջացնել կյանքին վտանգ սպառնացող ռեակցիաներ: «Բոլոր այն հիվանդները, որոնք ունեն սուր ալերգիկ հակումներ, խորհուրդ է տրվում իրենց մոտ պահել համապատասխան դեղամիջոցներ, խուսափել բաց տարածություններից, վառ գունային հագուստներից: Պետք է հնարավորինս նաև փակ հագուստ կրել»,-ասաց նա:

Ալերգիայի նախանշաններ են համարվում արցունքահոսությունը, ականջի և քթի շրջանում քորը, քթահոսությունը, փռշտոցը. «Ցավոք շատ հիվանդներ կարծում են, որ ալերգիաներին բուժում չկա և որ ոչ մի դեղորայք չի օգնում: Դա այդպես չէ. խնդրում եմ նման հիվանդներին դիմել բժշկի, որովհետև ժամանակակից բժշկությունն ապահովում է այնպիսի դեղամիջոցներ, որոնք բավականին թեթևացնում են ալերգի վիճակը»,-խորհուրդ տվեց ալերգոլոգը-իմունոլոգ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ