38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սյունիքի մարզպետ կդառնա Վահե Հակոբյանը

Սյունիքի մարզպետ կդառնա Վահե Հակոբյանը
04.07.2013 | 23:22

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Սյունիքի մարզպետի պաշտոնում կնշանակվի Վահե Հակոբյանը, որ պատգամավոր է ընտրվել թիվ երեսունութ ընտրատարածքից:
Վահե Հակոբյանը ծնվել է 1977 թ. մայիսի 18-ին, Քաջարանում:
1994-1999թթ. սովորել է Երեւանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում եւ ստացել է տնտեսագետի որակավորում:
1999թ. ընդունվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան: 1999 թվականին հանդիսացել է ,ԱՎՍԱՓե ՍՊԸ-ի խորհրդի նախագահ:
2000-2002թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության մոնիտորինգի եւ աուդիտի վարչության մոնիտորինգի բաժնի պետ:
2003թ. պաշտպանել է գիտական թեզ եւ ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2003-2004թթ. աշխատել է ,Զանգեզուր Մայնինգե ընկերության գործադիր տնօրեն:
2004-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել:
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 38 ընտրատարածք): 19.06.2007-07.05.2008թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 07.05.2008-05.02.2010թթ.` մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 05.02.2010-31.05.2012թթ.` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 38 ընտրատարածքից:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Դիտվել է՝ 3211

Մեկնաբանություններ