38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Հայաստանում քաղաքականությունը շոու է` փողոցից վերցված դերասաններով»

«Հայաստանում քաղաքականությունը շոու է` փողոցից վերցված դերասաններով»
04.07.2013 | 21:25

Այսօր, «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպամանը քաղտեխնոլոգ Կարեն ՔՈՉԱՐՅԱՆԸ անդրադարձավ ՀՀ նախագահի`հունիսի 29-ի բյուջետային հարցերի քննարկմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, նրա կողմից հնչեցված խիստ գնահատականներին և նկատողություններին: Վերջինիս դիտարկմամբ, դրանից ավելի շատ տուժեց Հովիկ Աբրահամյանը, քան ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: «Բայց դա չի նշանակում, որ վարչապետը չի ստանալու. ով քայլ անի` նա ստանալու է հարված»,-նկատեց բանախոսը`հավելելով, որ մամուլում ՎՊ նախագահի պաշտոնանկության մասին պտտվող լուրերը նույնպես իրականությանը չեն համապատասխանում և «ենթադրությունների» դաշտից են:

Ըստ Քոչարյանի, Հայաստանը երկու հիմնական խնդիրների առաջ է կանգնած՝ իշխանությունը ժառանգելու համար ընթացող պայքար ու Եվրասիական միություն-Եվրամիություն ընտրություն:

«Մեծամասնությունն այն իշխանությունն է, որի տարբեր հատվածները փորձում են դիրքավորվել և ամրապնդել իրենց դիրքերը...Պայքարի մեջ մտած թևերը շատ տարբեր են՝ տարիքով և երիտասարդ ՀՀԿ-ականներ, օլիգարխներ-քաղաքական թև, կառավարություն-ԱԺ, ռուսամետ-արևմտամետ և այլն: Սերժ Սարգսյանը շարունակում է և ավելի է ցցում այն դիրքը, որ ունի` խաղալ հակասությունների վրա և լինել այդ ամենից վեր»,-կարծում է քաղտեխնոլոգը: Վերջինիս գնահատմամբ, Հայաստանում քաղաքականությունը շոու է, արվեստ: «Դրսում դա արվում է որակով, այստեղ`շատ վատ դերասանական արվեստով՝ փողոցից վերցված, դրա համար էլ շոուն անորակ է»,-արձանագրեց նա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ