Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Դեպարդիեն` Պուտինի և արվեստի մասին

Դեպարդիեն` Պուտինի և արվեստի մասին
02.07.2013 | 15:05

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն կարծում է, որ Ռուսաստանին պետք է այնպիսի առաջնորդ, իչնպիսին նախագահ Վլադիմիր Պուտինն է: «Ես ընկերություն եմ անում Պուտինի հետ, նա շատ ուժեղ անձնավորություն է, հենց այդպիսի ղեկավար է անհրաժեշտ Ռուսաստանին»,-կայացած մամուլի ասուլիսում նշել է դերասանը:

Անդրադառնալով նոր ցուցադրվող «Ռասպուտին» կինոնկարին, որում նա խաղում է գլխավոր դեր , ասել է. «Նախքան ֆիլմի ցուցադրումը ես խնդրեցի Պուտինին, որպեսզի ծանոթանա սցենարին: Ես հարցրեցի, արդյո՞ք այնտեղ Ռուսաստանին առնչվող պատմական անճշտություններ չկան, նա ասաց, որ ամեն ինչ հրաշալի է և տվեց իր հավանությունը»:

Դեպարդիեի խոսքով, գլխավոր հերոսի` Գրիգորի Ռասպուտինի խառնվածքում իրեն ամենից շատ գրավել է նրա ռուսական հոգին. «Դեռ երիտասարդ տարիքում ես շատ էի կարդում Դոստոևսկի, Մայակովսկի, Ախմատովա և շատ այլ ռուսական գրողների և ինձ համար արդեն բացահայտել էի ռուսական հոգու գաղտնիք. դա այն էր, ինչ ինձ հետաքրքում էր, ինչը փորձում էի գտնել Ռասպուտինի բնավորությունում»,-պատմել է Դեպարդիեն` ընդգծելով, որ յուրաքանչյուր մարդու մեջ ապրում է Ռասպուտինը. «Ո՞վ է Ռասպուտինը: Դա էներգետիկ կյանքն է: Մենք ամենքս էլ այս առումով Ռասպուտին ենք: Դա կյանքն հավերաժացնող բնույթ է»:

Տեղեկացնենք`«Ռասպուտին» ֆիլմը նկարահանվել է 2011թ. ֆրանսիական հեռուստատեսությամբ: 2013-ին այն որոշ փոխություններով ցուցադրվել է Ռուսաստանում: Ռուսական տարբերակի ռեժիսորը Իրակլի Կվրիրիկաձեն է:

Ասուլիսի ժամանակ Ժերար Դեպարդիեն կրկին նշել է, որ թեև ընդունել է Ռուսաստանի քաղաքացիություն, բայց չի դադարել լինել ֆրանսիացի: «Ազգությունը, միևնույն է , չես կարող փոխել, կարելի է փոխել բնակության վայրը, անձնագիրը, բայց ոչ ազգությունը: Այն ժամանակ, երբ երբ ես ստացա ռուսական անձնագիր, ամբողջ աշխարհը ծիծաղում էր ինձ վրա, և այդ ժամանակ ես ասացի բոլորին` ծիծաղեք, որքան ուզում եք, բայց նայեք, Ֆրանսիայում 12% գործազրկության է, մի՞թե Ռուսաստանում կա նման բան»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ