ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ամփոփվեց «Տարվա բժիշկ» հանրապետական մրցույթը

Ամփոփվեց «Տարվա բժիշկ» հանրապետական մրցույթը
24.06.2013 | 17:16

ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպեց «Տարվա բժիշկ» հանրապետական բաց մրցույթի մրցանակաբաշխությունը:

Բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով, իսկ անվանակարգերում առաջադրված և հաղթած բուժաշխատողները պարգևատրվեցին մրցանակներով:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տարվա բժիշկ» հանրապետական մրցույթի 14 անվանակարգերում հաղթող ճանաչվեցին.

1. «Տարվա բժշկական հաստատության ղեկավար»` ՀՀ Շիրակի մարզի «Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոցի» բուժական մասի տնօրեն, վիրաբուժական բաժանմունքի վարիչ Սարգիս Վարդանյանը

2. «Տարվա գյուղական ամբուլատորիայի կամ «Առողջության առաջնային պահպանության կենտրոնի բժիշկ»` ՀՀ Սյունիքի մարզի «Անգեղակոթի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ի տնօրեն, ընտանեկան բժիշկ Անիկ Գրիգորյանը

3. «Տարվա տեղամասային բժիշկ»` «Շահումյանի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ի ընտանեկան բժիշկ Աննա Բեգիջանյանը

4. «Տարվա մանկաբույժ»` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը

5. «Տարվա թերապևտ»` Թալինի բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Անահիտ Խաչատրյանը

6. «Տարվա շտապ բժշկական օգնության բժիշկ»` Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի թիվ 5 ենթակայանի վարիչ, բժիշկ-սրտաբան Անուշավան Վիրաբյանը

7. «Տարվա երիտասարդ բժիշկ»` «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբույժ Տիգրան Խաչատրյանը

8. «Տարվա ռազմական բժիշկ»` Կենտրոնական զինվորական հոսպիտալի առաջատար վիրաբույժ, բուժծառայության փոխգնդապետ Արսեն Գրիգորյանը

9. «Մարդու կյանք փրկած բացառիկ վիրահատություն կատարելու համար»` Պերանատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի վիրաբուժական թիմը` Ռազմիկ Աբրահամյան, Վրույր Գրիգորյան, Էմիլ Խլղաթյան, Հակոբ Մարգարյան

10. «Վերադարձ կյանքին»` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության գծով տնօրենի տեղակալ, բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Գագիկ Մանուկյանը

11. «Մասնագիտությանը հավատարմության համար»` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժության բաժանմունքի պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանը

12. «Հատուկ անվանակարգ»` Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրենի խորհրդական Լենո Աբգարյանը

13. «Տարվա բարեգործական հիմնադրամ»` «Նվիրիր կյանք» արյան քաղցկեղով և ծանր հիվանդություններով երեխաներին օգնության բարեգործական հիմնադրամը

14. «Տարվա վիրաբույժ» անվանակարգում, ներկայացված թեկնածուների մրցութային փաթեթները մրցույթի կենտրոնական հանձնաժողովի կողմից ուսումնասիրելու արդյուքնում, որոշում կայացվեց 2013 թվականին մրցանակ չշնորհել:

Մրցույթի եզրափակիչ փուլ դուրս եկած, սակայն չհաղթած թեկնածուները պարգևատրվել են ՀՀ առողջապահության նախարարի պատվոգրերով:

Մրցույթը նպատակ ունի խրախուսելու Հայաստանի Հանրապետության լավագույն բժիշկներին, ինչը կնպաստի մասնագիտության հեղինակության բարձրացմանը, հասարակության մեջ բժիշկների դերի և կատարած աշխատանքի առավել ճանաչմանը և արժևորմանը:

Դիտվել է՝ 2221

Մեկնաբանություններ