38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հնդկաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասնում է 1000-ի

Հնդկաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասնում է 1000-ի
23.06.2013 | 16:32

Հնդկաստանի ջրհեղեղից տուժած հյուսիսային շրջաններում վերականգնվել են փրկարարական աշխատանքները։ Դրանք դադարեցվել էին եղանակային վատ պայմանների պատճառով։ Տասնյակ հազարավոր մարդիկ կտրված են արտաքին աշխարհից։ Իշխանությունների տվյալներով՝ տարերային աղետից զոհերի թիվն անցնում է հազարից։ Մուսոնային անձրևների հետևանքով այստեղ ջրի տակ են անցել ճանապարհներ, կամուրջներ, ամբողջ գյուղեր։

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ