ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Այսօր ոչ բոլոր կանայք են ֆիզիկապես պատրաստ մայր դառնալուն»

«Այսօր ոչ բոլոր կանայք են ֆիզիկապես պատրաստ մայր դառնալուն»
12.06.2013 | 17:58

Ըստ սոցիոլոգիական ուսումնասիրությունների, նախորդ տարիների համեմատ ծննդաբերության ընթացքում մահացության դեպքերը նվազել են: «Նվազել է նաև տանը ծննդաբերելու ընդունված սովորույթը: 2000 թվականին տանը ծնել է մոտ 1000 կին, իսկ 2005-ին այդ թիվը նվազել է` հասնելով 600-ի: Դրական տենդենցը վկայում է այն մասին, որ վստահությունը բուժհաստատությունների ու բժիշկների նկատմամբ մեծացել է»,-ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` ընդգծելով, որ այսօր ոչ բոլոր կանայք են ֆիզիկապես պատրաստ մայր դառնալուն:

Ինչ վերաբերում է կեսարյան հատումներին, ապա, ըստ սոցիոլոգի, այն ևս խթանում է ծննդաբերության նվազմանը. «Այն ավելի թանկ հաճույք է, քան նորմալ ծննդաբերական գործընթացը: Բացի դա`վիրահատելով վնասում են կնոջ առողջությունը, ով երկրորդ անգամ չի կարող ծննդաբերել»,- նկատեց նա`հավելելով, որ երկրորդ անգամ վիրահատվելով, կինը հնարավոր է զրկվի հետագայում ևս մեկ անգամ ծննդաբերելուց:
Նա կրկին անգամ շեշտեց, որ չպետք է խոչընդոտվի մարզերում բնակվող հղի կանանց ծննդաբերությունը Երևանում: «Դա , իմ կարծիքով, բացասական միտում ունի»,-ասաց:
Ահարոն Ադիբեկյանը տեղեկացրեց, որ Հայաստանում 65 ծննդատուն կա, որոնցից 10-ը` Երևանում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2450

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ