ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Առողջապահական մարմիններն ուշադրություն չեն դարձնում պոլիկլինիկաների հակահիգիենիկ վիճակին

Առողջապահական մարմիններն ուշադրություն չեն դարձնում պոլիկլինիկաների հակահիգիենիկ վիճակին
02.06.2013 | 13:25

Հայաստանի կանանց հանրապետական խորհրդի նախագահ Աիդա Թոփուզյանի փոխանցմամբ, Հայաստանում վերջին տարիներին զգալի չափով կրճատվել են մանկամահացության ցուցանիշները:

2012-ին, 2011-ի համեմատ, 45-50 երեխա պակաս է մահացել` 0-1 տարիքային խմբում: Հայաստանում յուրաքանչյուր 1000 կենդանածիններից տասն է մահանում և այս ցուցանիշը նախորդ տարիների համեմատ գրանցել է նվազման միտում: Մանկական մահվան դեպքերի 70 տոկոսը բաժին է ընկնում նորածնային մահացություններին: Մանկական մահացության մյուս դեպքերը հիմնականում պայմանավորված են շնչառական հիվանդություններով, ինչպես նաև տարբեր պատահարների հետևանքով առաջացած վնասվածքներով:
Աիդա Թոփուզյանի գնահատմամբ, մեծ խնդիր է ներկայացնում մանկական պոլիկլինիկաների հակահիգիենիկ վիճակը, շենքային պայմանները, տեխնիկական թերի հագեցվածությունը, ինչը պետք է անհանգստացնի առողջապահական մարմիններին և արժանանա նրանց ուշադրությանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2818

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ