Նախախորհրդարանը Ազատության հրապարակում բաց հանդիպմամբ քննարկել է «Հայաստանում նոր գաղութային տիրապետության հաղթահարման և նոր որակի պետության ձևավորման ճանապարհային քարտեզը», որ ներառում է.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Քայլ 1. Շարժման կառուցվածքային կայացում
Քայլ 2. Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորում և գործունեություն
Քայլ 3. Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների լեգիտիմացում
Քայլ 4. Գործող վարչախմբի անցնցում հեռացում և անցումային կառավարում
Քայլ 5. Նոր որակի պետության ձևավորման գործընթացի ծավալում
ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Նպատակը՝ Հայաստանում նորգաղութային կեղեքման գործիքի վերածված պետական կառավարման համակարգի մարմիններին զուգահեռաբար գործող կառավարման մարմիններ ձևավորելու և լեգիտիմացնելու միջոցով վարչախմբի անցնցում կերպով հեռացում և նոր որակի պետության ձևավորում
Քայլ 1. Շարժման կառուցվածքային կայացում
Նախախորհրդարանի կողմից Հայաստանի ամբողջ տարածքում և արտերկրի գաղթօջախներում Համահայկական շարժման տեղական համակարգող մարմինների ցանցային համակարգի (այսուհետև` Շարժում) ձևավորում և կառավարում հետևյալ հիմնական նպատակներով.
գ զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորման ու լեգիտիմացման նախապատրաստում,
գ Շարժման վերածում անհաղթահարելի ուժի` նրա կազմակերպվածության, կայունության, ինքնաբավության, նպատակասլացության և այլ հատկանիշների շնորհիվ:
Քայլ 2. Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորում և գործունեություն
2.1. Անցումային ժողովրդավարության սկզբունքներով զուգահեռաբար գործող հետևյալ կառավարման մարմինների ձևավորում.
գ Սահմանադրական արդարության ատյան (անցումային արդարադատության սկզբունքների հաշվառմամբ),
գ Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողով,
գ Հիմնադիր խորհրդարան,
գ Անցումային կառավարություն:
2.2. Հիմնադիր խորհրդարանի գումարում[1] և զուգահեռաբար գործելու ձևաչափով նրա գործունեության իրականացում, այդ թվում` Հայաստանում նոր որակի պետության ձևավորման ու զարգացման ռազմավարական հայեցակարգի ընդունում:
2.3. Անհրաժեշտ պահին Անցումային կառավարության ձևավորում և զուգահեռաբար գործելու ձևաչափով նրա գործունեության իրականացում:
Քայլ 3. Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների լեգիտիմացում
Բաց հանրաքվեի տարբերակով Հիմնադիր խորհրդարանի և առնվազն 835.514 քաղաքացիների[2] միջև նոր որակի պետության ձևավորման պայմանագրերի կնքում:
Քայլ 4. Գործող վարչախմբի անցնցում հեռացում և անցումային կառավարում
Ըստ ներքոհիշյալ սցենարների հետևյալ գործողությունների իրականացում.
4.1. Սցենար 1. Վարչախումբը հեռանում է մինչև 835.514 քաղաքացիների հետ պայմանագրերի կնքումը.
գ Պայմանագրերի կնքման գործընթացի շարունակում` լիարժեք լեգիտիմության հասնելու նպատակով,
գ Պայմանագրի դրույթներին համապատասխան Անցումային կառավարման փուլի հայտարարում,
գ Նոր որակի պետության կառուցման գործընթացի նախապատրաստում:
4.2. Սցենար 2. Վարչախումբը շարունակում է պետական կառավարումը 835.514 քաղաքացիների հետ պայմանագրերի կնքումից հետո.
գ Լիարժեք լեգիտիմության իրավունքի հաշվառմամբ գործող վարչախմբին պետական կառավարումից հրաժարվելու հայտի ներկայացում և դրա իրականացման ապահովում Շարժման անհաղթահարելի ուժի գործադրման միջոցով,
գ Գործող վարչախմբի հեռացումից հետո Պայմանագրի դրույթներին համապատասխան Անցումային կառավարման փուլի հայտարարում,
գ Նոր որակի պետության կառուցման գործընթացի նախապատրաստում:
Քայլ 5.Նոր որակի պետության ձևավորման գործընթացի ծավալում
(Անցումային ժողովրդավարությունից դեպի կայուն ժողովրդավարության հաստատում)
12. Անցումային կառավարման փուլի ավարտին ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջոցով օրենսդիր, գործադիր, դատական և պետական կառավարման այլ անհրաժեշտ մարմինների ձևավորում:
[1] Հիմնադիր խորհրդարանի գումարման պահից Նախախորհրդարանը լուծարվում է, իսկ Շարժման կառավարումն ստանձնում է Հիմնադիր խորհրդարանը:
[2] Պաշտոնական տվյալներով մասնակիցների առավելագույն քանակ արձանագրած համապետական ընտրությունների (2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններ, 1.671.027 մասնակից) մասնակիցների 50%+1 թիվն է: