Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

«Հայաստանի Առաջին Հանրապետության վարիչները շեշտը դնում էին մանր տնտեսության զարգացման վրա»

«Հայաստանի Առաջին Հանրապետության վարիչները շեշտը դնում էին մանր տնտեսության զարգացման վրա»
28.05.2013 | 16:30

«Հայաստանի Առաջին Հանրապետության վարիչները շեշտը դնում էին մանր տնտեսության զարգացման վրա: Սա կարևոր մի դաս է, որը մենք չընդունեցինք»

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Առաջին Հանրապետության հռչակման մասին:
Պ. Հովհաննիսյանի գնահատմամբ` միշտ չէ, որ Առաջին Հանրապետության ձեռքբերումը, անկախության փաստը լիարժեք և ճիշտ է լուսաբանվում և ներկայացվում լրատվամիջոցների կոմից. «Մենք ունեցել ենք երեք հանրապետություն և չպետք է ուրանալ մեր պատմության այդ կարևոր իրադարձություններից և ոչ մեկը: Առաջին հայացքից թվում է, որ պատահական իրադարձությունների դասավորությամբ ծնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Բայց արևելահայ ազգային խորհուրդն արդեն իր մեջ ուներ պետականության սաղմեր, և Հայաստանի Առաջին Հանրապետության բոլոր գործիչները, որոնք կանգնած էին առաջին հանրապետության ակունքներում` ոչ թե պատահական մարդիկ էին, այլ նվիրյալներ: Այդ մարդիկ իրենց գործունեությամբ բազմիցս ապացուցել էին իրենց նվիրվածությունը պետականության, ազգապահպանության հարցում»,-նշեց պրոֆեսորը:
Նրա փոխանցմամբ, թեև առաջին և երկրորդ հանրապետությունների միջև մեծ տարբերություն կար, քանի որ ի տարբերություն երկրորդի, առաջինի ծնունդը ուղեկցվում էր ազգի մեծագույն ողբերգությամբ, բայց առաջինը համեմատելի է երրորդի հետ, քանի որ «ինչպես առաջինի ստեղծման ժամանակ, այնպես էլ երրորդի, առաջ եկան մարդիկ, ովքեր իրենց վրա վերցրեցիբ ամբողջ բեռը»:
Վերլուծելով նախկին և ներկա ղեկավարների գործերը, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Հայաստանի Առաջին Հանրապետության վարիչները շեշտը դնում էին մանր տնտեսության զարգացման վրա: Սա կարևոր մի դաս է, որը մենք չընդունեցինք: Կարելի էր այսօր անգամ կանգնել այդ ճանապարհի վրա: Այսօր ի՜նչ խայտառակ վիճակում է գտնվում մեր ժողովրդի վերաբերմունքը լեզվի նկատմամբ: Չեմ կարծում, որ Հայաստանի Առաջին Հանրապետության ղեկավարությունը նման համբերատարություն դրսևորեր այդ հարցում»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ