ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մարզերում հաշվառված հղիները միայն խնդիրներ ունենալու դեպքում կծննդաբերեն մայրաքաղաքում

Մարզերում հաշվառված հղիները միայն խնդիրներ ունենալու դեպքում կծննդաբերեն մայրաքաղաքում
19.05.2013 | 11:21

Հանրապետությունում մայիսի 1-ից գործում է մայրերի (հղիների) և երեխաների ուղեգրման նոր կարգ: Նոր կարգով, մարզերում հաշվառված հղիները միայն խնդիրներ ունենալու դեպքում կծննդաբերեն մայրաքաղաքի բուժհաստատություններում:

ՀՀ ԱՆ մայրական և վերարտադրողական առողջության բաժնի պետ Կարինե ԱՎԱԳՅԱՆԻ փոխանցմամբ, հավաստագրերի հետ կապված որոշակի փոփոխությունը կնպաստի մարզային հիվանդանոցների զարգացմանն ու նորմալ գործունեությանը:
«Եթե հղին ինը ամիս շարունակ նախածննդաբերության շրջանում հսկողությունը ստացել է տարածքային տերիտորիալ սկզբունքով և այն ընթացել է նորմալ, առանց շեղումների և համարվում է առողջ հղի, այսինքն` նրա ծննդաբերությունը միջամտության կարիք չունի, ապա այդ բուժօգնությունը նա կարող է ստանալ տեղի բուժհաստատությունում, որտեղ հաշվառված է: Նորմալ ընթացող հղիության համար աշխարհն անցել է միջամտության նվազման»,-ասաց Կ. Ավագյանը` նշելով, որ հղիների իրավունքների ոտնահարում չկա, իրենց նպատակը միայն մարզային հիվանդանոցների համաչափ զարգացումն է. «Եթե հղին թողնում է իր հիվանդանոցը և ծննդաբերում Երևանում, այդ գումարը գնում է Երևանի հիվանդանոցին»,-շարունակեց նա, հավելելով, որ հղի կնոջ ֆինանսավորումն իրականացվում է տարածքային սկզբունքով: Միևնույն ժամանակ, մարզում բնակվող ցանկացած հղի, եթե ունի խնդիր կամ շեղում, կարող է ուղեգրվել մայրաքաղաքի որևէ բուժհաստատություն: «Եթե հղիությունը համարվում է ռիսկային և դրա ընթացքում առաջանում են շեղումներ, նա պետք է պարտադիր ուղեգրվի մայրաքաղաքի երրորդ մակարդակի բուժհաստատություն, որտեղ նրան պետք է ցուցաբերվի հատուկ հետազոտություն և նեղ մասնագիտական բուժօգնություն»,-ասաց տիկին Ավագյանը: Նա նաև տեղեկացրեց, որ ուղեգրված հղին մայրաքաղաքի հիվանդանոցներում կծննդաբերի անվճար հիմունքներով և հորդորեց հղիներին` իրենցից գումար վերցնելու դեպքում զանգահարել հավաստագրի վրա նշված հեռախոսահամարներով: «Այն բոլոր հղիները, ովքեր կունենան շեղումեր և որոնց համար պահանջվում են հատուկ մասնագիտական միջամտություն` նրանք պետք է ուղեգրվեն տեղամասային բժշկի կողմից: ՈՒղեգրվելուց հետո գործելու է անվճար բուժօգնություն: Բացառվում է, որ ուղեգրով հղին ընդունվի որևէ երևանայան բուժհաստատություն և նրանից գումար պահանջեն»:
Կ.Ավագյանի հավաստմամբ, այսօր Հայաստանի մարզերի բոլոր բուժհաստատությունները համալրված են բարձրորակ մասնագետներով: Թեև կան մարզային բուժահասատություններ, որոնք աղետալի կարգավիճակում են գտնվում, սակայն դրանց մի մասն արդեն վերանորոգվել է:
Չհավատացողներին տիկին Ավագյանը խորհուրդ տվեց գնալ և անձամբ համոզվել:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3233

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ