Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Հայաստան է ներմուծվել ոչ թե 2լ սերմնահեղուկ, այլ` 2մլ, այն էլ` մեկ դոնորի համար

Հայաստան է ներմուծվել ոչ թե 2լ սերմնահեղուկ, այլ` 2մլ, այն էլ` մեկ դոնորի համար
07.05.2013 | 16:28

«Հայաստան ներմուծված սերմնահեղուկը ոչ թե 2լ է եղել այլ 2 մլ: Այն ոչ թե ներկրվել է Իսրաելից, այլ Ավստրալիայից»,-այսօր

լրագրողնեի հետ հանդիպմանը պարզաբանեց «Մոր և մանկան առողջության պահպանման» կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի ՕԿՈԵՎԸ` անդրադառնալով համացանցում տարածված այս աղմկահարույց հարցին:
Գ. Օկոևը հերքեց մաքսային ծառայության կողմից տարածված այս տեղեկատվությունը. «Ի՞նչ է նշանակում 2 լ սառած սերմ, դա մոտավորապես 1150-1200 դոնորի սերմ է: Եկեք մտածենք` ի՞նչ պետք է անեինք այդքան սերմը, մեր ինչի՞ն էր պետք: Ռուսական մի խոսք կա` «փոթորիկ բաժակի մեջ»: Ավստրալիայից ուղարկված սերմնահեղուկը մեկ հոգու համար է նախատեսված եղել: Դեռևս 2011-ին մեզ դիմել էին Ավստրալիայում բնակվող ամուսիններ, որոնք ցանկանում էին մեզ մոտ բեղմնավորում կատարել: Այդ կնոջ ամուսինն է մեկ սրվակով 2 մլ սառեցրած սերմնահեղուկ ուղարկել, որը այդ մարդու սերմն է: Սերմը դրված է եղել 2լ հեղուկ ազոտի մեջ, որպեսզի պահպանվի: Դա է երևի առիթ հանդիսացել, որ կասկածներ առաջանան»,-ասաց պրոֆեսորը` հավելելով, որ ամեն ինչ կատարվել է փաստաթղթերով և ոչ մի հակաօրինական քայլ չի իրականացվել: Բժշկի փոխանցմամբ, գոյություն ունեն «ուղեկցող նամակ և փաստաթղթեր», որոնք ամբողջ աշխարհով ընդունված տարբերակ են, որտեղ հստակ ամեն ինչ գրված է. «Եթե որևէ մեկը ուզում է անհանգստանալ գենոֆոնդի մասին, թող նախ մտածի: Չե՞ք մտածում, ենթադրենք, Ավստրալիայից այդ սառած սերմը ուզեցինք, բերեցինք, կինը բեղմնավորվեց, հետո էստեղի ծնողներին ինչպե՞ս ենք բացատրելու` որտեղի՞ց ծնվեց շեկ մազերով, կապույտ աչքերով, սպիտակամաշկ տղան կամ աղջիկը: Դա աբսուրդ է: Սա ընդամենը մեկ դեպքի համար է եղել: Ես չեմ ասում, որ մեր բուժօգնությունը ավելի բարձր որակի է, քան թե Ավստրալիայում, ուղղակի գնային առումով ավելի մատչելի է այստեղ»,-հստակեցրեց Գ.Օկոևը:
Հարցին, թե եղե՞լ են դեպքեր, երբ հայ ընտանիքն ուզեցել է արտերկրացու սերմով բեղմնավորվել, բանախոսը պատասխանեց, որ իր պրակտիկայում նման դեպքի դեռևս չի հանդիպել. «Դա նախ շատ բարդ գործ է, ժամերով պետք է քննարկվի` աչքերը, գույնը, հասակը: Ամեն ինչ պետք է համապատասխանեցվի, ամեն ինչ պետք է ազգությունից գա»,-ասաց նա:
Գեորգի Օկոևը տեղեկացրեց, որ Հայաստանում սերմնահեղուկի բանկ գոյություն ունի, որտեղ ցանկացողները կարող են սերմ հանձնել, իսկ դոնորից սերմնահեղուկ վերցնելու գործընթացը արժե 75 հազար դրամ:
Նա նաև նշեց, որ Հայաստանում արհեստական բեղմնավորմամբ հետաքրքրվողների թիվը գնալով մեծանում է:
«Բավականին մեծ չափերով առաջ ենք գնում, հետ չենք մնում: ՈՒնենք լավ արդյունքներ»,- ասաց նա` կրկին շեշտելով, որ Հայաստանում
տեղական սերմնահեղուկը բավականացնում է և դրսից ներմուծման կարիք չկա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ