Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Գիրքը` գրասեղանի տա՞կ

Գիրքը` գրասեղանի տա՞կ
01.05.2013 | 22:37

Պատմության մեր բաժին անիվը 1991-ից թարս է պտտվում։ Այնինչ Վաղարշապատում և Դվինում, Տիգրանակերտում ու Սիսում, Անիում և մեր մյուս մայր ոստաններում կառուցել են ի փառաբանում երկնային ուժերի և ի վայելում պետության ու ժողովրդի։ Արքունիքը հայոց հանդիսավոր հրավերք էր կազմակերպում և ժամանակի վեհ վարպետին առաջարկում կառուցել այս տաճարն ու այն կամուրջը։ Կառուցողների բնութագրումն իսկ փառաշուք էր` Ճարտարապետ, Ճարտարագետ, Շինող։ Հետո ժամանակի վեհանձն իշխաններից մեկը, հաճախ արքան ինքը թիկունք էին կանգնում Կառույցին, նյութապես խրախուսում Շինողի ու Բանողի յուրաքանչյուր օրն ու քայլը։

***
Մի՞թե անհնար է մայրաքաղաքում արձանները, կոթողներն ու հուշասալերը բարձր արվեստի տրամաբանությամբ կերտել։ Վերջերս ոմն ոսկերիչ-դիզայներ մտահղանում է հայ գրքին ձոներգ հնչեցնել։ Սքանչելի միտք է։ Սակայն ինչու այս ձեռնարկը դուրս մնաց Երևանի քաղաքապետարանի գեղարվեստական խորհրդի քննումից, և ինչու մրցույթ չհայտարարվեց` լավագույն ստեղծագործությունը հայտնաբերելու նպատակով։ Չէ՞ որ կշահեին և՛ քաղաքը, և՛ քաղաքացին։ Քերթվածքը վեհորեն կոչվում է «Ընթերցողը», բայց այս գրքի վրա, պարզվում է, կարելի է և պետք է նստել։ Եվ նստում են, լուսանկարվում և յուրովի հավերժության գրկում հայտնվում։ Բայց գիրքը, թեկուզ խորհրդանշորեն, մեղք է պատկերացնել նստարանի դերում, զի գիրքը գլխի հոմանիշ է, ոչ նստուկի։ Ավա՜ղ։

***
Մի բան է ապշեցնում. անգամ մեկ ջնջոց ու մատիտ ձեռք բերելու նպատակով հանրապետությունում համապետական մրցույթներ են կազմակերպվում, որոնց արդյունքում էլ, որոշվում է հաղթողն ու անցնում է գործի։ Միևնույնը ասֆալտապատման, կոյուղագծերի անցկացման և շատ այլ դեպքերում։ Սակայն մայրաքաղաքի արձանապատման գործը խնամքով շրջանցում է գեղարվեստի խորհրդին։ Այս բնագավառում համապետական մոտեցման կարիքը, պարզվում է, չկա։ Բայց մինչև ե՞րբ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ