Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Ուրախ և ուժեղ ապրե՞ք

Ուրախ և ուժեղ ապրե՞ք
22.04.2013 | 16:31

Թուրքական «Միլլիեթը» գրում է, որ քրդական հարցի կարգավորման նպատակով ստեղծված «Ինաստունների հանձնաժողովի» անդամները այցելել են Վաքըֆլ` միակ հայկական գյուղը: Հայտնի մշակութային ու հասարակական գործիչները մոմ են վառել գյուղի Սուրբ աստվածածին հայկական եկեղեցում: Դերասանուհի Լալե Մանսուրը հայերենով դիմել է ներկաներին ու ասել` «Բարի օր, մենք ձեզ շատ ենք սիրում»: Հայ համայնքի ղեկավարը հիշեցրել է, որ Վաքըֆլը միակ հայկական գյուղն է, իսկ եկեղեցին 100 տարեկան է: Գյուղում չկա հայկական դպրոց, որովհետև ընդամենը 29 աշակերտ ունեն և նրանց ուղարկում են Ստամբուլի հայկական դպրոցներ: Հայտնի դերասան Քադիր Ինանըրը խոստացել է, որ նոր ստեղծվելիք Սահմանադրությունը լուծելու նաև հայերի խնդիրները: «Շարունակվող խաղաղության գործընթացը թեև տարածաշրջանային բնույթ ունի, սակայն այն տարածվելու է բոլորիդ վրա։ Ստեղծվելիք Սահմանադրությունն առնչվելու է բոլորիդ։ Այստեղ հանգիստ ապրեք։ Ուրախ և ուժեղ ապրեք»,-հավատացրել է դերասանը:

Դիտվել է՝ 2114

Մեկնաբանություններ