ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գարնանը սրտանոթային հիվանդություններն ակտիվանում են

Գարնանը սրտանոթային հիվանդություններն ակտիվանում են
07.04.2013 | 15:37

Սրտանոթային հիվանդություններով տառապողների թիվը Հայաստանում գնալով աճում է:

Ինչպես «Իրատես de facto»-ին տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի ղեկավար Համլետ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, Հայաստանում աճել է սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց թիվը, ինչը պայմանավորված է նաև ախտորոշման որակի բարելավմամբ և հիվանդների դիմելիության ակտիվացմամբ: Դա պայմանավորված է նաև սրտաբանության ոլորտի զարգացմամբ:

«Նախկինում հիվանդներն այլընտրանք չունեին, իսկ Երևանում կար սրտի վիրահատություններ իրականացնող միայն մեկ կենտրոն։ Այսօր մայրաքաղաքում գործում են շուրջ հինգ-վեց կլինիկաներ:Այսօր հիվանդներն ընտրութուն կատարելու հնարավորություն ունեն: Կա նաև առողջ մրցակցություն»,-նշեց սրտաբանը:

Նա տեղեկացրեց, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում միայն 2010 թվականին իրականացվել է սրտի 87 ստենդավորում: 2011 թվականին ստենդավորումների թիվը հասել է 284-ի, իսկ 2012 թվականի առաջին եռամսյակում այն արդեն գերազանցել է նախորդ տարիների ցուցանիշը` հասնելով 420-ի: Մասնագետի խոսքով, սրտանոթային հիվանդությունների կտրուկ աճ Հայաստանում արձանագրվել է դեռևս 90-ական թվականներից, ինչը իր հերթին պայմանավորված է մի շարք սոցիալական գործոններով: «2000 թվականից արդեն ոլորտում առկա էր որոշակի ստաբիլացում: Դիմելիության աճը պայմանավորված է նաև հիվանդների ֆինանսական հնարավորությունների բարելավմամբ, այս գործում մեծ ազդեցություն ունեցավ ապահովագրական բժշկության ներդրումը Հայաստանում»,-ասաց բժիշկը:

Հ. Հայրապետյանի փոխանցմամբ, սրտի վիրահատությունների արժեքը Հայաստանում միջին հաշվով կազմում է մոտավորապես 2 միլիոն դրամ, ինչն այնքան էլ մեծ չէ այլ երկրների համեմատությամբ: Նա ընդգծեց, որ գարնանը սրտանոթային հիվանդություններն ակտիվանում են: Այդ պատճառով, սրտային անբավարարությամբ և այլ խրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ պետք է ավելի ուշադիր լինեն սեփական առողջության նկատմամբ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3132

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ