ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ալյումինե տարաներից օգտվելը քաղցկեղածին է

Ալյումինե տարաներից օգտվելը քաղցկեղածին է
17.03.2013 | 16:24

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ալյումինե տարաները, որոնց մեջ զովացուցիչ ըմպելիք կամ սննդամթերք է փաթեթավորվում, մարդկանց համար կարող են լուրջ առողջական հետևանքներ ունենալ, նշվում է «The Globalist Report» գիտական ամսագրում:

Մասնավորապես` խորհուրդ չի տրվում խմել կամ ուտել անմիջապես ալյումինե տարայից: Փորձերի ընթացքում ապացուցվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր երկար ժամանակ վերոնշյալ ձևով օգտվում են սննդամթերքից, քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը կրկնակի մեծ է:
Նշվում է նաև, որ ալյումինե տարրաներում պահվող սննդամթերքում գրեթե միշտ կարելի է հանդիպել խիստ վտանգավոր էմուլգատորներ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3354

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ