Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Նշվեց Ռազմիկ Վասիլյանի մահվան ութերորդ տարելիցը

Նշվեց Ռազմիկ Վասիլյանի մահվան ութերորդ տարելիցը
15.03.2013 | 18:27

ՀԱԲ-ի հիմնադիր-հրամանատար ՌԱԶՄԻԿ ՎԱՍԻԼՅԱՆԻ մահվան ութերորդ տարելիցի առթիվ նրա մտերիմները, «Արաբո»-ի, «Տիգրան Մեծ»-ի, «Հատուկ գունդ»-ի, «Արցախի վետերանների միության», «Երկրապահի», «Սլավոնական միության» ազատամարտիկներն այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին: Արցախի ազատամարտի վետերանների միությունը Ռազմիկ Վասիլյանին հետմահու պարգևատրեց «Հայրենիքի պաշտպանության համար» հուշամեդալով: ՀԱԲ-ը ստեղծել է նաև երիտասարդական խումբ, որի ղեկավարն է Արամո Թորգոմյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 5956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ