Հիվանդությունից ազատվելու համար նախ պետք է կարգի բերել հոգին
Հետազոտությունները ցույց են տվել, որ ամենալուրջ և ծանր հիվանդությունները, ինչպիսին օրինակ, քաղցկեղն է, կարելի բուժել «միտքը մաքրելով» կամ ներշնչման միջոցով: Այսինքն`անչափ կարևոր է, թե ինչ ես մտածում հիվանդ ժամանակ:
Իսկապես, ինչի՞ մասին պետք է մտածել շուտ ապաքինվելու կամ երբեք չհիվանդանլու համար:
Հնում գիտնականները մարդուն բաժանում էին երկու բաղկացուցչի` մարմնի ու բանականության, ու համապատասխանաբար` հիվանդությունները կա՛մ հոգեկան էին, կա՛մ մարմնական, և բուժում էին դրանք լրիվ տարբեր միջոցներով:
Մարդը պատասխանատու է իր հիվանդությունների, ինչպես նաև առողջացման համար: Բժշկական գրականության մեջ շատ օրինակներ են բերվում ծանր հիվանդություններից ապաքինվելու վերաբերյալ, եթե հիվանդն իսկապես հավատացել է դրան, և գլխավորը` հիվանդության ընթացքի ու վերջնական ելքի վրա ինքուրույն ազդելու ունակությանն ու հնարավորությանը:
Հիվանդությունից ազատվելու համար հարկավոր է ազատվել բացասական մտքերից, վախերից, անհանգստությունից, պետք է կարգի բերել հոգին:
Ո՞ր օրգաններն են ազդում մտքերի, վախերի վրա, ու ի՞նչ հիվանդությունների կարող է դա հանգեցնել:
Օրինակ, սրտի հիվանդությունները հաճախ առաջանում են որպես սիրո անբավարարության ու անվտանգության բացակայության, ինչպես նաև զգացմունքային փակվածության հետևանքով: Այն մարդը, ով չի հավատում սիրո հավանականությանը, կամ նա, ով ինքն իրեն է արգելում այլոց հանդեպ սեր դրսևորել, անպայման կունենա սրտանոթային հիվանդություն: Սեփական զգացմունքներին հետևելը, սեփական սրտի ձայնին ունկնդիր լինելը զգալիորեն կթեթևացնեն սրտային հիվանդությունը` ժամանակի ընթացքում հանգեցնելով լրիվ կամ մասնակի բուժման:
Արթրիտ հիվանդությամբ սովորաբար հիվանդանում են նրանք, ովքեր չեն կարողանում ասել «ոչ» ու սովորաբար մյուսներին են մեղադրում իրենց շահագործելու մեջ:
Բարձր ճնշում սովորաբար ունենում են նրանք, ովքեր ինքնավստահության և ուժերից վեր բեռ են վերցնում կամ էլ աշխատում են առանց հանգստի, քանի որ սիրում են շրջապատի սպասումներն արդարացնել, նշանակալի ու հարգված լինելու պահանջ ունեն: Ահա այդ պատճառներով էլ տեղի է ունենում խորքային զգացումների դուրսմղում ու ցանկությունների ճնշում:
Երիկամների խնդիրներն առաջանում են հիասթափությունների, անհաջողությունների ու քննադատության հետևանքով: Երիկամների խնդիր ունեցողներին անընդհատ թվում է, թե իրենց խաբում են ու ոտնատակ տալիս: Նման զգացումները հանգեցնում են մարմնի մեջ քիմիական անառողջ գործընթացների, իմունային համակարգի խանգարման:
Ասթման կամ թոքային հիվանդություններն ինքնուրույն ապրելու ցանկության կամ էլ ունակության պակասի հետևանք են:
Ստամոքսային խնդիրները կամ խոցային կոլիտները, փորկապությունն անցյալի սխալների հետ կապված ապրումների հետևանք են, հին գաղափարները թոթափելու և ներկայի պատասխանատվությունը կրելու ցանկության պակասը: Ստամոքսը շատ զգայուն է մեր խնդիրների նկատմամբ. վախը, ագրեսիվությունը, ատելությունն ու նախանձն անմիջապես արձագանք են գտնում ստամոքսային խնդիրների ձևով: Այդ զգացումների ճնշումը իմաստավորելու, գիտակցելու և լուծելու փոխարեն դրանք անտեսելը կարող է ստամոքսային խանգարումների հանգեցնել: Երկարատև գրգռվածութունը, որն ուղեկցվում է սթրեսով, կարող է հանգեցնել գաստրիտի:
Փորկապությունը կուտակված հույզերի, ապրումների մասին է խոսում, որոնցից մարդը չի ցանկանում հրաժարվել ու տեղը նորին զիջել:
Այրոցքը նույնպես խոսում է ճնշված ագրեսիվության մասին:
Տեսողության խնդիրները ինչ-որ բան տեսնելուց հրաժարվելու, աշխարհն այնպիսին, ինչպիսին որ է, չընդունելու հետևանքով են առաջանում: Առաջանում են նաև լսողության խնդիրներ: Վատ լսողությունը կամ խլությունն այն ժամանակ է առաջանում, երբ չենք ցանկանում լսողական (աուդիալ) մակարդակում լսել ինչ-որ տեղեկություն:
Հոգեկան դատարկությունը սննդով չես լցնի
Վարակիչ հիվանդություններ: Վճռորոշ են նյարդայնությունը, զայրույթը: Ցանկացած վարակ մատնանշում է ներքին, հոգեկան տարաձայնություն: Թույլ դիմադրողականությունը կապված է հոգեկան հավասարակշռության խախտման հետ:
Ճարպակալումն ինչ-որ բանից պաշտպանվելու միտում է: Ներքին դատարկության զգացումը հաճախ հանգեցնում է մեծ ախորժակի: Սնունդ կուլ տալու գործընթացը շատերի մեջ նույնանում է «ձեռքբերման» հետ: Սակայն հասկանալի է, որ հոգեկան դատարկությունը սննդով չես լցնի:
Ատամների հետ կապված խնդիրներն առաջանում են անվճռականության, ինքնուրույն որոշումներ կայացնելու անկարողության հետևանքով, երբ մարդը վախենում է իր որոշումների հետևանքներից: Կարիեսն ատամի կարծրությունն է խաթարում: Հենց նման կերպ է մարդու իմունային համակարգը արձագանքում մարդու անկայուն ցանկություններին, ընտրած նպատակին հասնելու անվճռականությանը, կենսական դժվարությունների «անհաղթահարելիության» գիտակցությանը:
Թիկունքի հետ կապված խնդիրները աջակցության անբավարարության, ներքին գերլարվածության, սեփական անձի հանդեպ չափից դուրս պահանջկոտության պատճառով են առաջանում:
Անքնությունը փախուստ է կյանքից, կյանքի ստվերոտ կողմերը չտեսնելու, չընդունելու ցանկության հետևանք: Պետք է գտնել անհանգստության իսկական պատճառը, սովորել օրն ամփոփել, վերադարձնել կյանքի նորմալ ռիթմը, ինքդ քեզ թույլ տալ երեկոյան քնել, այս ամենը կօգնեն խնդիրը լուծելուն:
Դժբախտ պատահարները վկայում են, որ մարդն ինքն իրեն ինչ-որ բանում մեղավոր է զգում ու ռեֆլեքսորեն ինքն իրեն պատժում է:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ