Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

«Մեծ Պահքը առիթ է, որպեսզի մարդիկ փորձեն ամրանալ իրենց հավատքի մեջ»

«Մեծ Պահքը առիթ է, որպեսզի մարդիկ փորձեն ամրանալ իրենց հավատքի մեջ»
09.02.2013 | 18:20

Փետրվարի 10-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը, իսկ փետրվարի 11-ից սկսվում է Մեծ Պահքը, որն ավարտվելու է մարտի 31-ին` Սուրբ Հարության տոնով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեր Եսայի քահանա Արթենյանը: Քահանայի խոսքով՝ հավատացյալները պետք է ապրեն հոգևոր կյանքով, ոչ թե եկեղեցու կանոններով, այլ յուրաքանչյուրը խղճի մտոք: «Յուրաքանչյուրը պահք է պահում իր հոգու փրկության համար, ոչ թե ցուցադրական»,-ասաց քահանան`կարևորելով այն, որ պահքի ժամանակ պետք է ոչ միայն հետևել սննդակարգին, այլև աստվածահաճո գործեր անել: Քահանայի խոսքով՝ պահքի ընթացքը մարդկանց օգնում է կանգնել հոգևոր զորացման, առաքինության ճանապարհին:
Պահքի շրջանում, ըստ տեր Եսայու, պետք է դրսևորել առաքինություն, հետևել վարքականոններին, չգործել մեղք և մեղավոր կյանքով չապրել: Մարդիկ պետք է հրաժարվեն իրենց վատ նախասիրություններից, հեռու մնան զանազան բանսարկություններից, չծխեն, չգինովնան, սուտ չխոսեն, չբամբասեն: Վերջինիս խոսքով, հավատացյալն իր փրկության վարձը պետք է ստանա իր բարության դիմաց` մարդկանց ծառայելով: «Ցուցադրական պահքն աստվածահաճո չէ: Մարդը չպետք է ի ցույց դնի, որ պահքի շրջանում է գտնվում»,-նշեց քահանան, խորհուրդ տալով սնվել միայն բուսական կերակուրներով:
Տեր Եսայի քահանան ասաց, որ եկեղեցին թույլատրում է պահք պահել միայն առաջին շաբաթը, պարտադիր չէ այն երկարաժամկետ լինի, մանավանդ, եթե մարդն առողջության հետ խնդիրներ ունի. «Առավել ևս հղի կանանց, անչափահաս երեխաներին չի կարելի պարտադրել, որ պահք պահեն»:
Մեծ պահքի ընթացքում հանդիպում ենք այնպիսի տոների, ինչպիսիք են` Տյառնընդառաջը և Զատիկը:
«Իրականում Մեծ Պահքը առիթ է, որպեսզի մարդիկ փորձեն ամրանալ իրենց հավատքի մեջ»,- ասաց քահանան:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2527

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ