Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Պուտինն ու Դեպարդիեն հանդիպեցին

Պուտինն ու Դեպարդիեն հանդիպեցին
06.01.2013 | 15:59

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի հետ, ում հունվարի 3-ին շնորհվել էր ՌԴ քաղաքացիություն։ Հանդիպման որոշ դրվագներ հեռուստաեթերում ներկայացրել է Առաջին ալիքը։

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով, Դեպարդիեն նախագահի ձեռքից ստացել է իր ռուսական անձնագիրը։ Սակայն Առաջին ալիքի հեռուստադիտողներն այդ պահը չեն տեսել։ Դեռևս դեկտեմբերին ֆրանսիական Monde թերթին տված հարցազրույցում դերասանը, պատասխանելով լրագրողի հարցին, նշել էր, որ Պուտինն արդեն իրեն ուղարկել է անձնագիրը։
Հիշեցնենք, որ Դեպարդիեն հրաժարվել էր Ֆրանսիայի քաղաքացիությունից՝ այդպիսով իր բողոքի ձայնը հայտնելով երկրում հաստատված բարձր հարկերից։

Դիտվել է՝ 2374

Մեկնաբանություններ