Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Մարդիկ գերադասում են ոչինչ չանելը՝ ինչ- որ բան անելուց

Մարդիկ գերադասում են ոչինչ չանելը՝ ինչ- որ բան անելուց
16.11.2012 | 11:01

Զոհրապ ԵԳԱՆՅԱՆԸ ֆեյսբուքի իր էջում գրում է.
Հարգելի պատանիներ և երիտասարդներ, երբեք մի ամաչեք աշխատելուց, անպատվաբեր աշխատանք չկա: Ինչքան շուտ սկսեք աշխատել, այնքան ավելի ուժեղ ու կայուն մարդ կլինեք հետագայում: Օրինակ, ես շատ տեղեր եմ աշխատել, ամառային արձակուրդներին սկսած բենզալցակայանից մինչև գովազդային թերթինկներ բաժանող, ինչն անշուշտ օգնեց ինձ ավելի հեշտ հաղթահարել հասուն կյանքի դժվարությունները: Այսքանը չէի ասի, եթե այսօր տհաճ դեպքի ականատեսը չլինեի. 22 տարեկան "քուչի" տղա, ով պարապությունից ամբողջ օրը փողոցում է, հրաժարվեց ընդունել 80 հզ դրամ աշխատավարձով աշխատանքը, ասելով` էդ ինչ փող է որ աշխատեմ: Այսինքն մարդիկ գերադասում են ոչինչ չանելը ինչ- որ բան անելուց և սեփական գլուխը պահելուց: Մի խոսքով, հիշեք, որ աշխատանքից աշխատանք է բացվում և ամենակարևորը` ոչ ոք, բացի ծնողից, ձեզ անվճար հաց չի տալու:

Դիտվել է՝ 5765

Մեկնաբանություններ