ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Որո՞նք են սիբիրախտի իրական պատճառները

Որո՞նք են սիբիրախտի իրական պատճառները
31.10.2012 | 18:48

Գեղարքունիքի մարզում կենդանիների շրջանում վերջերս հայտնաբերված սիբիրախտ հիվանդությունը բազմաթիվ ենթադրությունների ու կասկածների տեղիք տվեց, իսկ թե ինչ միջոցառումներ և քայլեր են ձեռնարկվում վարակը կանխելու, մարդկանց այդ վտանգավոր հիվանդությունից զերծ պահելու ուղղությամբ, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը:

Նրա հավաստմամբ` ներկա դրությամբ վիճակը կայուն է, ոչ մի վտանգ չի սպառնում թե՛ մարդկանց կյանքին, թե՛ կենդանիների: Կենդանիների հիվանդությունը հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածքի Ծովակ գյուղում, սեպտեմբեր ամսին, երբ ախտորոշվել և պարզվել է հիվանդության տեսակը: «Հիվանդության դեմ պայքար է կազմակերպվել, կատարվել են բուժումներ, իհարկե ոչ բոլորն են բուժվել, եղել է հարկադիր մորթ: Մինչև հոկտեմբերի սկիզբ այս հիվանդությունն ինչ-որ ձևով բուժվել է, սակայն պետք է ասեմ, որ մեկ կենդանու մսեղիքը վարակված է եղել սիբիրախտի բացիլներով»,- ասաց պարոն Բաղիյանը: Վերջինիս հաղորդմամբ, ամեն տարի գյուղատնտեսության նախարարությունը հանրապետությունում իրականացնում է կենդանական 12 հիվանդությունների գծով պրոֆիլակտիվ միջոցառումներ` պատվաստումներ, որպեսզի կենդանիները լինեն անզգայունակ, և նրանց օրգանիզմը պայքարի նշված հիվանդությունների դեմ, այդ թվում նաև` սիբիրախտ հիվանդության:
Հայտնի է, որ սիբիրախտ և այլ հիվանդությունների առաջացման գլխավոր պատճառը ժամանակին պատվաստում չկատարելն է, սակայն փոխնախարարը վստահեցրեց, որ Գեղարքունիքի մարզի, այդ թվում նաև` Վարդենիսի և Ծովակ գյուղի ամբողջ անասնագլխաքանակը դեռ մայիս ամսին պատվաստված է եղել սիբիրախտի դեմ` պրոֆիլակտիկ պատվաստանյութով:
Եթե ամեն ինչ արվել է պատշաճ կերպով, ի՞նչը ուրեմն կարող է սիբիրախտի աղբյուր հանդիսանալ:
Ըստ Գ. Բաղիյանի, այս հիվանդությունն ամենից առաջ ի հայտ է գալիս հողից, դա կոչվում է հողային ինֆեկցիա, և գլուխ է բարձրացնում գարնանը, աշնանը, առավել ևս` ամռան վերջին: Նրա խոսքով, ախտածին բացիլները գտնվում են հողում, և քանի որ գարնանը խոտը դեռ կարճ է, իսկ աշնանն առավել ևս վերանում է, ուստի բացիլները կենդանու օրգանիզմ են մտնում հողի և կերի հետ:
Վարդենիսի և Ծովակի հարակից գյուղերում, փոխնախարարի տեղեկացմամբ, եղած շուրջ 2326 գլուխ խոշոր և մանր եղջերավոր կենդանիները, այդ թվում նաև՛ ձիերը, պատվաստման: «Պատվաստվել են հետո շուրջ 10 օր պետք է, որ իմունիտետ ձեռք բերելու ժամանակաշրջանն անցնի: Դա տևում է 14 օր: Արդեն 11 -րդ օրն է: Հսկողություն կիրականացվի ևս երեք օր: Այսօրվա դրությամբ գյուղերում և Վարդենիսի տարածքում չկան հիվանդ կենդանիներ, համապատասխան միջոցառումներն իրականացված են: Նշված բոլոր գյուղերում` առավոտյան և երեկոյան, բոլոր կենդանիները ենթարկվում են անասնաբուժական զննման, ջերմաչափման, արտաքին զննման»,- տեղեկացրեց պարոն Բաղիյանը:
Լրագրողներից մեկի հարցին ` եթե անասնագլխաքանակը մայիսին պատվաստվել է, բայց, փաստորեն, սիբիրախտի դեպքեր են արձանագրվել, չի՞ բացառվում, որ երկրորդ պատվաստումը նույնպես ցանկալի արդյունք չի տա, Գրիշա Բաղիյանն ասաց, որ պատվաստված կենդանին, անշուշտ, հիվանդ է եղել մեկ այլ հիվանդությամբ, ինչն էլ պատճառ է դարձել, որ նրա իմունիտետը թուլանա: Այսինքն, պատվաստումը մի քանի կենդանիների մոտ կարող է իմունիտետի թուլացում առաջ բերել, կապված երկրորդ հիվանդության հետ: Նա չբացառեց, որ վերջին պատվաստումից հետո էլ մի քանի կենդանիների մոտ կրկին իմունիտետի թուլացում լինի:
«Իրատես de facto»-ն էլ հետաքրքրվեց, թե «մսամթերքի կետերում ստուգումներն ինչպե՞ս են իրականացվում, և արդյո՞ք կասկածելի դեպքեր չեն արձանագրվել»: Փոխնախարարը հուսադրեց, որ հատուկ կազմված հանձնաժողովն ամեն օր վերահսկում է շուկաներում և խանութներում վաճառվող մսամթերքը: «Կասկածելի դեպքեր չեն արձանագրվել:
Կարող եք հանգիստ միս գնել: Գեղարքունիքի մարզպետարանի կողմից հաստատվել է կարանտին:
Արգելվել է կենդանիների մսամթերքի օգտագործումը շուրջ 14 օր` կապված պատվաստման հետ»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4416

Մեկնաբանություններ