ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արևի տակ, ասֆալտի վրա վաճառվող ձմերուկն ու սեխը կարող են թունավորումների պատճառ դառնալ

Արևի տակ, ասֆալտի վրա վաճառվող ձմերուկն ու սեխը կարող են թունավորումների պատճառ դառնալ
24.09.2012 | 02:40

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության (ԲՊՏ) աշխատակիցները այս տարվա ստուգայցերի ընթացքում ևս մայրաքաղաքում արձանագրել են ասֆալտի վրա, արևի տակ սեխ և ձմերուկ վաճառելու բազմաթիվ դեպքեր: Բնապահպանները նշեցին, որ շատ տեղերում պատշաճ պայմաններում չի իրականացվում նաև մրգերի, բանջարեղենի վաճառքը, որի պատճառով ևս արձանագրվել են խախտումներ:

Ըստ ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ինստիտուտի աշխատակիցների` շոգ օրերին նման պայմաններում իրականացվող վաճառքը շատ անգամ պատճառ է դարձել սննդային թունավորումների: Պետք խուսափել արևի տակ, ասֆալտի վրա վաճառվող ձմերուկ, սեխ, ինչես նաև միրգ ու բանջարեղեն գնելուց, որովհետև արևի ճառագայթների տակ գտնվող պտղի մեջ նիտրատներն առավել ակտիվանում են, և դրանց թունավոր հատկությունը մեծանում է:
Մասնագետները նշեցին, որ մեծ քաշի բանջարաբոստանային մշակաբույսերի (ձմերուկ, սեխ, դդում) մեջ նիտրատներն ավելի շատ են, քան փոքրերի: Օրինակ, հինգ կիլոգրամից ավելի կշռող ձմերուկն ու սեխը գնելուց հետո պետք է մի քանի օր թողնել տանը (այդ ընթացքում նիտրատների մեծ մասը քայքայվում, չեզոքանում է), որից հետո նոր միայն օգտագործել:
Մասնագետները միաժամանակ հավելեցին, որ հնարավոր թունավորումներից խուսափելու համար այս տարի հատուկ ուշադրություն է դարձվում նաև հասարակության իրազեկման խնդիրներին:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 6015

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ