38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Վահե Ավետյանը ես եմ»

«Վահե Ավետյանը ես եմ»
30.06.2012 | 14:40

«Հարսնաքար» ռեստորանում գազանաբար ծեծված ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ մահն ալեկոծել է հայ հանրությանը: Անտարբեր չէ ոչ ոք: 35-ամյա զինվորական բժշկի օջախ ներխուժած ողբերգությունը յուրաքանչյուր ճշմարիտ հայ իր ողբերգությունն է համարում, իր երկրի հավաքական ցավը, որը դարմանելու սովորական դարձած սուգ ու շիվանի հայկական «պրոֆիլակտիկան» վաղուց սպառել է իրեն: Արյունոտելու չափ ցավեցնող նշտար է պետք՝ ամենաթողության մեթաստազները կտրել-դեն գցելու համար: Հենց դա էլ առաջարկում են Facebook սոցիալական ցանցի մտավորական-օգտատերերը՝ բողոքի ձայն բարձրացնելով բոլոր նրանց դեմ, ովքեր թույլ տվեցին ու դեռ թույլ են տալու, որ «անպատժելիություն» կոչվող ճիվաղն ինքնագոհ թրևի Վահե Ավետյանի, իմ, քո, նրա, հայի հենց քթի տակ:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Կապանքազերծ օլիգարխիան, օգտվելով մեր անկազմակերպվածությունից, ծաղրում էր մեզ: Հիմա էլ սկսել է սպանել:
Եթե դու Վահե Ավետյանին անձամբ չես ճանաչում, ապա մի կարծիր, թե կատարվածը քեզ չի վերաբերում: Կվերաբերվի վաղը, մյուս օրը, երբ սպանեն քեզ կամ հարազատիդ: Իսկ դրանից խուսափելու մի ձև կա՝ դուրս եկ փողոց ու ասա՝ «Վահեն իմ հարազատն էր, ու պատասխան եմ պահանջում...»:

Արծրուն ՊԵՊԱՆՅԱՆ



Կայքերը հաղորդում են, որ «Հարսնաքարում» 5 րոպե հրավառություն էր։ Ես կարծում եմ, որ առաջին հայացքից անըմբռնելի այդ փաստն իրականում արտացոլում է իրական վիճակը։ Վիժվածքներն ուրախանում են և հրավառությամբ տոնում Հարսնաքարի տիրոջը, նրանից վերև կանգնած տիրոջը։ Ոչ մի արտառոց բան, բարեկամներ, գոյացել է երկու տարբեր ազգ իր մշակույթով, լեզվով, օրենքներով՝ Հայաստան եւ Հարսնաքարստան։ Սահմանը մի հատեք, մի գնացեք նրանց երկիր՝ կյանքի համար վտանգավոր է:

Արմեն ՔՈԼՈՅԱՆ


Հայրենի մամուլի արձագանգները կը յուշեն, որ այսօր հայ մարդու ձեռքով դաժանօրէն խոշտանգուած ու հուսկ մահացած ՎԱՀԷ ԱՒԵՏԵԱՆԻ յուղարկաւորութեան օրն է. այս օրը պէտք է վերածել համաժողովրդական ցասումի եւ ըմբոստութեան օր, ա՛լ կարելի չէ համակերպիլ, յարմարիլ եւ հանդուրժել որ որեւէ հան կարդ բռնութիւն բանեցնէ իր եղբօր, իր հայրենակիցին, հայ մարդուն վրայ: Նման ոճրագործնու յանցագործը պէտք է պատժուի խստագոյն պատիժով: Մեր ժողովուրդը պէտք է կարենայ վերահաստատել իր կոխկրտուած արժանապատւութիւնը:

Երան ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆ



Ինչքան էլ թիկունքդ պահես՝ վերևն Աստված կա:
Ինչքան էլ սուտ անմեղ ձևանաս՝ վերևն Աստված կա:
Թե երկրի դատարանն էլ առնես, վերևն Աստված կա՛:
Եվ ինչքան էլ որ չոլորվես, Աստծո դատաստանը կգա՛:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ



Վահե Ավետյանի սպանությունը պիտի դատապարտեն բոլորը և պահանջեն առավելագույն պատիժ մարդասպաններին: Կապ չունի, թե ով որ կուսակցությունից է, ով ինչ հայացքներ ունի: Սպանվել է մեզանից մեկը: Եվ սա կարող է վերջին սպանությունը չլինել:
Կուսակցություններ ու անհատ պատգամավորներ, քաղաքագետներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, մտավորականներ, սպասում եմ ձեր դատապարտող ելույթներին ու ասուլիսներին: Սպասում եմ, որ հետամուտ եք լինելու այդ տականքների դատավարությանը և առավելագույն պատժին, որ նրանք արժանի են:

ԻԶԱԲԵԼԱ ԱԲԳԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3843

Մեկնաբանություններ