Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների մասով՝ այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետին զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 71 վարչական արձանագրություն:
Երեկ առավոտյան գյումրեցիները ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովին տեսել էին Գյումրու քաղաքապետարանի շենք մտնելիս: Մալախովը ցավակցել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության կապակցությամբ ու ներողություն խնդրել իր «Пусть говорят» հաղորդման ժամանակ հայերի հասցեին թույլ տված վիրավորական արտահայտությունների համար:
Թբիլիսիի կենտրոնում գտնվող Հայաստանի դեսպանատան առջև շուրջ հարյուր քաղաքացիներ իրենց աջակցությունը հայտնեցին գյումրեցիներին: Վրաստանի մայրաքաղաքում Գյումրու իրադարձություններին հետևողների թիվը բավականին մեծ է:
Ավարտվեց 2014 թվականը, բայց մեր սրտերում դեռևս առկա է ցավը, ահավոր ցավը, որը վաղեմություն չունի, ու հավատացած եմ, երբեք չի հեռանա եզդու սրտից ու հոգուց:
Որոշ ժամանակ սպասելուց հետո ակցիայի կազմակերպիչները որոշեցին ցրվել՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ հանդիպելու և այնտեղ հետագա անելիքները որոշելու պայմանավորվածությամբ:
«Շառլի Էբդո»-ի դեմ իրականացված հարձակումից «փրկվածների» հրատարակությունը 5 միլիոնի հասավ։ Ֆրանսիական կրպակների մոտ առավոտից երգիծական պարբերականը ձեռք բերել ցանկացողների մեծ հերթեր են գոյացել:
ՀՀ նախագահի նստավայրի առջև բազմամարդ բողոքի ցույց է եղել. ցուցարարները պահանջել են Հայաստանի իշխանություններից անհապաղ միջոցներ ձեռնարկել Գյումրու ոճրագործության մեջ կասկածվող ռուս զինվորականին Հայաստանի իրավապահներին փոխանցելու ուղղությամբ։ Տասնյակ ոստիկաններ պատ կազմած ցուցարարներին թույլ չեն տալիս անցնել մայթը՝ բողոքի ակցիան շարունակելու համար։
Ջաջուռ և Կրաշեն համայնքի շուրջ 20 բնակիչներ առաջիկայում կստեղծեն իրենց փոքրիկ հյուրատները: «Գեոֆոն» գիտական, բնապահպանական ՀԿ-ն «Էկոտուրիզմը Ջաջուռի լեռնանցքում» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Ջաջուռ և Կրաշեն համայնքներում նպաստեց էկոտուրիզմի B&B ծառայության զարգացմանը: