Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնում վերջերս 53 համարի երթուղային ավտուբուսի գործունեությունը 4-րդ զանգվածից դադարեցնելու և այլ ուղղությամբ տեղափոխելու առնչությամբ։ Այս փոփոխությունն իրարանցում է առաջացրել 4-րդ զանգվածի բնակիչների շրջանում:
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» Քոջաելիից ընտրված պատգամավոր Լյութֆու Թյուրքանը մեջլիսում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թուրքական կառավարությունն անզոր է հայկական սփյուռքի` 100-ամյակի պրոպագանդայի դեմ:
Բրիտանական ԶԼՄ-ները գրում են, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին կրկին սիրահարվել է։ Նա բաժանվել էր ընկերուհուց՝ Քրեսիդա Բոնասից, ապրիլին, այժմ 30-ամյա թագաժառանգը մեկ այլ շիկահեր է գտել. թագավորական ընտանիքի անդամի նոր ընկերուհին ռուսական ծագում ունեցող Եկատերինա Գուսևան է։
Հունվարի 1-ից 15-ն ընկած ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 32310 քաղաքացի:
Մեր բոլորի, մեր հասարակության հետ ինչ-որ բան է կատարվում: Տեսակափոխվել ենք, դարձել անտարբեր՝ ինքներս մեր ու մեր երկրի, շրջապատի, քաղաքի ու փողոցի հանդեպ: Ամանորի շեմին թալանվեցինք՝ բառիս իսկական իմաստով:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հունվարի 20-ին հյուրընկալվել էր Արցախյան պատերազմի ազատամարտիկ, զինվորական հաշմանդամ Գագիկ Հովհաննիսյանի բազմազավակ ընտանիքին: Ազատամարտիկի ընտանիքին Երիտասարդական հիմնադրամը նվիրաբերել է ընտանի կենդանիներ և անհրաժեշտ քանակության կեր՝ կենդանիների համար։
Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան լուրն ստանալով՝ երեկոյան տասնյակ քաղաքացիներ եկել էին մոմեր վառելու Ազատության հրապարակում, որտեղ մի քանի օր շարունակվում էր մոմավառությունը ի հիշատակ սպանված Ավետիսյանների, սակայն, տասնյակ ոստիկաններ պատ կազմած թույլ չէին տալիս մոմերը տեղադրել օպերային թատրոնի աստիճանահարթակին` պնդելով, թե դա իրավախախտում է: