19.12.2014|
12:13
Ինչ կարող ենք անել, բանը բանից անցել է, մնում է՝ ինքներս մեզ «գժի տեղ» դնենք և ուրախ-զվարթ ճանապարհենք բեռնաձիու տարին։ Այո, հավը դարձյալ խոսեց երկրորդ անգամ, և 2014-ը ոչ թե սիգաճեմ նժույգի, այլ տանջահարված բեռնաձիու տարի էր։ Եվ, ահավասիկ, բեռնաձին տխուր-մոլոր հեռանում է, փայտյա կայտառ այծն է բախում մեր սառնարանների դուռը։