-
15.11.2013|
14:04
Շանթ Հարությունյանին այցելելուց հետո ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ ոստիկանապետը անձամբ ծեծել է Շանթին, ինչի մասին պատմել է վերջինս: Երեկ Նիկոլ Փաշինյանին և Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տվել այցելել Շանթ Հարությունյանին, իսկ նախօրեին հայտարարություն էր տարածել Շանթի որդին`14-ամյա Շահեն Հարությունյանը, ով հոր հետ տեսակցություն էր պահանջում:
-
15.11.2013|
13:43
Արտահերթ նիստի համար քվորում այսօր ԱԺ-ում չապահովվեց: Չնայած դեռ երեք ժամ կա պատգամավորներին «հավաքելու», սակայն ՀՀԿ-ն արդեն հայտարարեց, որ կոալիցիան չի մասնակցելու նիստին: Հիշեցնենք, որ արտահերթ նիստում քննարկվելու էր կուտակային կենսաթոշակային բարեփոխումների հարցը:
-
15.11.2013|
13:35
«Независимая газета»-ն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ քննարկված և մերժված օրինագծին:
Պարբերականը հիշեցնում է, որ «Ժառանգություն» խմբակցության առաջարկած օրինագծին Աժ 131 պատգամավորներից կողմ է քվեարկել միայն 10-ը: Չսպասելով խորհրդարանի որոշմանը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Լեռնային Ղարաբաղ և իր գործընկերոջ` Բակո Սահակյանի հետ ծանոթացավ զինծառայության պայմաններին:
-
14.11.2013|
23:06
Նոյեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը։ Լավագույնի կոչմանն արժանացավ բուհի հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողուհի Ասյա Հակոբյանը։
-
14.11.2013|
16:22
Նոյեմբերի 14-ին ամփոփվեցին «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովի աշխատանքները։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատեց, որ միջոցառման ձևաչափը երիտասարդական կառույցներին կատարած աշխատանքը լավագույնս ներկայացնելու հնարավորություն տվեց։
-
14.11.2013|
15:02
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 14-ին մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 14–16-ը այնտեղ գումարվող Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 33-րդ գլխավոր համաժողովին:
-
14.11.2013|
12:09
Այն վարորդները, ովքեր ունեն հարցեր տաքսոմոտորային փոխադրումների բնագավառում օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ, հրավիրվում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն:
-
14.11.2013|
11:51
Ֆիլիպինների Լեյտե նահանգում, որտեղ գրանցվել է թայֆունից տուժածների և զոհերի ամենամեծ թիվը, երեկ մեծ անկարգություններ են տեղի ունեցել դիակապտությամբ զբաղվող տեղի ավազակային խմբերի կողմից: Վերջիններս թալանել և կողոպտել են աղետի գոտում ավերված տները, մթերային խանութները, պահեստները` փնտրելով սննդամթերք և դեղորայք: Այդ գործողությունների պատճառով դադարեցվել է բազմաթիվ զոհերի թաղման գործընթացը: Տեղի իշխանությունները ստիպված են եղել դիմակայել ավազակային խմբավորումներին` անցնելով հարձակման:
-
14.11.2013|
10:49
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հոկտեմբերի 29-ին կատարված ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է: Ոստիկանության ՔՀԳ և Երևան քաղաքի վարչությունների ու Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1998 թ. ծնված Արմեն Հ.-ին, 1996 թ. ծնված Անդրանիկ Ն.-ին, 1997 թ. ծնված Հակոբ Ա.-ին և 1996 թ. ծնված Ռուբեն Մ.-ին:
-
13.11.2013|
17:31
Վանոյի «տոմսը» իրեն երկրից հեռու տարավ, ու հայտնի չէ` երբ հետ կբերի: Մեկնումի օրն իմացանք, ժամանմանը դեռ սպասում ենք: Վանոյի «տոմսը» հենց ճակատագիրն էր, իր` մանրամասն սիրելու անհրաժեշտություն ունեցող հայրենիքից տարագրող ճակատագիրը: Արի ու տես, որ ճակատագրի խնդիրը էնքան էլ հեշտ չի, եթե «տոմսդ» 180 աստիճանով հեղափոխում է կյանքդ: Վանոն արդեն տասը տարուց ավելի Հայաստանում չէ, իսկ Հայաստանում դեռ նրան սպասող կա: