20.12.2013|
11:15
Արդ՝ ի՞նչ տվեց մեզ 2013-ը։ Տարեվերջին Ազատիչը հյուրընկալվեց բնապահպանության նախարարությունում և հպարտ հայտարարեց. «Եվ փա՜ռք Աստծո, այսօրվա մեր Ազգային ժողովը շատ լավ է ներկայացնում մեր հասարակության և նրա տարբեր հատվածների շահերը»։ (Հայտնի է, որ այս հայտարարությունը ցնծագին է ընդունվել հայոց բնաշխարհում, կտրուկ բարձրացել է մուֆլոնների և սիգերի արտադրողականությունը)։ Ես ինքս երեք օր ինքնաբուխ փնտրում էի «մեր շահը» ներկայացնող երեսփոխանին։ Նիկո՞լն է, գրեթե, Շմա՞յսն է, մի՞թե։ Գուցե Վահան ընկերն է կամ տիար Գալո՞ւստը, Տերը յուր ծիածանագույն վահանով պաշտպանի։