ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 
  • Ավելի քան 2500 երիտասարդ իրազեկվեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ. 162-ը հետազոտվեցին

    Ավելի քան 2500 երիտասարդ իրազեկվեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ. 162-ը հետազոտվեցին

    29.11.2013| 20:42
    Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» նախաձեռնության կողմից հայտարարված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում նոյեմբերի 22-29-ը ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում իրականացրեց «Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրը:
  • «Ծխախոտը  քո, իմ և բոլորի թշնամին է»` լուսային վահանակներով ակցիա

    «Ծխախոտը քո, իմ և բոլորի թշնամին է»` լուսային վահանակներով ակցիա

    29.11.2013| 17:51
    «Ծխախոտը քո, իմ և բոլորի թշնամին է» ակցիայի շրջանակներում Երևանի փողոցներում արդեն երկու շաբաթ է երիտասարդները վահանակներով շրջում են փողոցներում, մոտենում անցորդներին և նրանց բաժանում ծխախոտի վնասակարության մասին պատմող թռուցիկներ:
  • Կարևորվեց մասնագիտացված կենտրոնների հզորացումը

    Կարևորվեց մասնագիտացված կենտրոնների հզորացումը

    29.11.2013| 17:49
    ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նոյեմբերի 28-ին այցելեց Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, ուր շրջեց բոլոր բաժանմունքներում, ծանոթացավ իրականացվող ծառայությունների ծավալներին ու հնարավորություններին։ Մասնագիտացված միակ կենտրոնում հաջողությամբ իրականացվում են օրթոպեդիկ ինչպես բաց, այնպես էլ առանց կտրվածքի բարդ վիրահատություններ, որոնց արդյունքների ականատեսը եղավ նախարարը` զրուցելով բուժող բժիշկների և վիրահատված հիվանդների հետ։
  • Տղա երեխայի ծնվելուց հետո չպետք է ասել` «էս ի՜նչ աղջկա նման է»

    Տղա երեխայի ծնվելուց հետո չպետք է ասել` «էս ի՜նչ աղջկա նման է»

    29.11.2013| 17:42
    Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը հոգեբան Սամվել ԽՈՒԴՈՅԱՆԸ, խոսելով հոմոսեքսուալիզմի առաջացման հետևանքերից, հորդորեց ծնողներին ճիշտ դաստիարակել երեխաներին: «Երեխա դաստիարակելու խնդիրը կա: Շատ բան ծնողներից է կախված: Թույլ մի տվեք, որ ձեր երեխան գիշերային ժամերին նման կինոնկարներ դիտի»,-ասաց նա:
  • «Միասեռականությունը հիվանդություն չէ, ապրելակերպ է»

    «Միասեռականությունը հիվանդություն չէ, ապրելակերպ է»

    29.11.2013| 16:53
    Ըստ սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Մարատ ԶԱՔԱՐՅԱՆԻ` միասեռականությունը բժշկության մեջ ընդունված է անվանել սեռական կողմնորոշման խանգարում կամ սեռական ուղղվածության շեղում:
  • Հակածխոխոտային սոցիալական գովազդներ՝ Երևանում

    Հակածխոխոտային սոցիալական գովազդներ՝ Երևանում

    26.11.2013| 15:34
    «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական hասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում իրականացնում է «Թոքերիդ մեջ» խորագրով ծրագիրը։
  • Եղի՛ր իրազեկ ու մի՛ վախեցիր ՄԻԱՎ-ից

    Եղի՛ր իրազեկ ու մի՛ վախեցիր ՄԻԱՎ-ից

    23.11.2013| 14:11
    Նոյեմբերի 22-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկեց «Խոսի՛ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրը, որի շրջանակներում երևանյան 5 բուհերի ուսանողների շրջանակներում իրականացվում են քննարկումներ ՄԻԱՎ-ի վերաբերյալ, կազմակերպվում են կինոդիտումներ, խորհրդատվություն, ցանկացողները նաև հետազոտվում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ։ «Խոսի՛ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագրի համակարգող Նարինե Մեժլումյանը նշեց, որ իրականացվող միջոցառումների նպատակն է հնարավորինս շատ խոսել ՄԻԱՎ-ի մասին, հնարավորինս մեծ թվով երիտասարդների հետազոտել, որպեսզի իմանան իրենց ՄԻԱՎ կարգավիճակի մասին։
  • Պայքար ծխելու դեմ, պայքար գիտելիքի միջոցով

    Պայքար ծխելու դեմ, պայքար գիտելիքի միջոցով

    22.11.2013| 17:13
    «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում Գեղարքունիքի մարզում իրականացնում է հակածխախոտային քարոզարշավ` ինտելեկտուալ հեռուստախաղի միջոցով: Ծրագրին աջակցում է «Քյավառ» հեռուստաընկերությունը։
  • «Խոսի՛ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ»

    «Խոսի՛ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ»

    22.11.2013| 12:22
    Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» նախաձեռնության կողմից հայտարարված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում նոյեմբերի 22-29-ը ՀՀ մարզերում և Երևան քաղաքում կիրականացնի «Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրը:
  • Քաղցրավենիք՝ գլանակի դիմաց. այսպես են երիտասարդները պայքարում ծխախոտի դեմ

    Քաղցրավենիք՝ գլանակի դիմաց. այսպես են երիտասարդները պայքարում ծխախոտի դեմ

    21.11.2013| 19:53
    «Քայլենք առանց ծխախոտի», «Քո ընտրությունն առողջ միջավայրն է». ահա նման մակագրությամբ թռուցիկներով էին այսօր Հյուսիսային պողոտայում երիտասարդները դիմավորում անցորդներին։ Նոյեմբերի 21-ն աշխարհի շատ երկրներում հայտարարված է Չծխելու օր։ Օրվա առթիվ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Երևանն առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր հանրային միջոցառում՝ «Ընտրի′ր քո ճանապարհը» կարգախոսով։