04.02.2014|
16:32
Հայաստանում տիրող իրավիճակն իր ազդեցությունն է թողնում մարդկանց առողջության վրա: Մի երկրում, ուր չկա արդար դատական համակարգ, ուր ընտրություններ են կեղծվում, ուր օրեցօր թանկացումների ֆոնին մարդիկ ընդամենը գոյություն են քարշ տալիս, անհնար է չհիվանդանալ: Մարդն, ի վերջո, չուգունից չէ, միսուարյունից է: Ցանկացած երկրում բնակչության առողջական վիճակը ուղիղ համեմատական է այդ երկրի տնտեսական զարգացման ցուցանիշին: Եվ ոչ միայն այն պատճառով, որ տվյալ պետությունը հաջողված առողջապահական համակարգ ունի, այլ նախևառաջ նրա համար, որ մարդը գերագույն արժեք է: