03.10.2014|
12:34
«Մի 2 տարի է, շաքարի դեղերը, որ ստանում ենք, հիմնականում էլ չեն օգնում»: Երևանի պոլիկլինիկաներից մեկում մեր հարցումների ժամանակ գրեթե միաբերան նույն պատասխանը ստացանք շաքարային դիաբետի դեմ դեղորայք ստանալու համար հերթի մեջ կանգնած հիվանդներից: Վերջինների խոսքով պատճառը դեղերш հնդկական ծագումն է, քանի որ մինչ այդ բավականին հաջող էր եվրոպական երկրներից ներկրվող Դիաբետոն կոչվող դեղի ազդեցությունը: