-
06.06.2012|
04:47
Մահապարտ-ահաբեկչի պայթեցրած ռումբի հետևանքով այսօր Աֆղանստանի հարավում գտնվող Ղանդահար բնակավայրում ավելի քան 21 մարդ է մահացել, մոտ 20-ը` վիրավորվել: Այդ մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը` հղում կատարելով տեղի ոստիկանության ղեկավար, գեներալ Աբդուլ Ռազիկին (Abdul Raziq):
-
06.06.2012|
04:00
Ասադի ռեժիմի տապալումը կհանգեցնի աղետի, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
-
06.06.2012|
03:39
Սիրիայում նոր վարչապետ է նշանակվել Ռիադ Հիջաբը: Մինչ այդ նա զբաղեցնում էր երկրի գյուղատնտեսության նախարարի պաշտոնը:
-
06.06.2012|
00:48
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը, ելույթ ունենալով Բաթումում, Վրաստանին կոչ է արել ամրապնդել ժողովրդավարությունը երկրում և անցկացնել արդար ու մրցակցային ընտրություններ:
-
05.06.2012|
11:18
2012-ի հունիսի 1-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեխտիևը Անվտանգության խորհրդի նախագահությունը փոխանցել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Լի Բաոդոնգին:
-
05.06.2012|
03:32
Հունիսի 5-ին Սիրիան հայտարարել է երկրից ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Իտալիայի դեսպանների և արևմտյան մի շարք երկրների դիվանագետների վտարման մասին:
-
04.06.2012|
04:19
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած պայթյունն առավել քան 9 մարդու կյանք է խլել: Մոտ 40-ը վիրավորվել է, հայտնում է «Ռոյթերը»:
-
04.06.2012|
02:01
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խորհրդարանին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ երկիրը գտնվում է «իրական պատերազմի շեմին, որն իրենց պարտադրում են արտաքին ուժերը»:
-
02.06.2012|
02:34
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը կոչ է արել սիրիական Հուլայում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ անցկացնել հետաքննություն։ Հունիսի 1-ին ընդունված բավականին խիստ բանաձևին Ժնևում հավանություն են տվել հանձնաժողովի կազմի մեջ մտնող 47 երկրներից 41-ը։ Որոշմանը դեմ են քվեարկել Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, Կուբան։
-
02.06.2012|
02:22
Այսօր Կահիրեում դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին դատապարտել է ցմահ ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել նախորդ տարի քաղաքացիական հուզումների ժամանակ ցուցարարների սպանության համար։