-
18.07.2012|
13:06
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հույս ունի, որ ՈՒկրաինայի ղեկավարությունը հնարավորինս արագ բանտից կազատի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին և նախկին ՆԳ նախարար Յուրի Լուցենկոյին:
-
18.07.2012|
12:59
Ռուսական ռազմանավերը Հյուսիսային և Բալթյան նավատորմերից միավորվել են Հյուսիսային Ատլանտիկայում և մեկ հրամանատարության ներքո լողում են դեպի Ջիբրալթարի նեղուց: Ավելի ուշ նրանց կմիանան ռազմանավեր Սև ծովից, նրանք արդեն Կիպրոսի ափերի մոտ են:
-
17.07.2012|
22:28
Սիրիացի փախստականների թիվը հարևան չորս երկրում, մարտ ամսից սկսած, ավելացել է գրեթե չորս անգամ` հասնելով 112 հազարի: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Էդրիան Էդվարդսը:
-
17.07.2012|
15:25
Ստամբուլի կենտրոնում` Պեշիկթաշ թաղամասում, 42-հարկանի շենք է այրվում: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 112 հրշեջ մեքենա:
-
17.07.2012|
13:46
Պատերազմի ավարտից հետո Չեխոսլովակիայի ռազմական դատարանը հեռակա մահվան էր դատապարտել հունգարացի նացիստ Լադիսլաուս Չիժիկ-Չատարին, բայց նա հասցրել էր ուրիշի անձնագրով փախչել Կանադա, ուր մինչև 1997 թ. զբաղվել է արվեստի գործերի վաճառքով:
-
17.07.2012|
13:42
Իտալիայի Հանրապետության նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին համաձայնել է գլխավորել իր «Ազատության ժողովուրդ» կուսակցության ընտրացուցակը 2013-ի խորհրդարանական ընտրություններում, բայց մինչ այդ նա որոշել է վերականգնել 1994 թ. ստեղծված կուսակցության հին անունը` «Առաջ, Իտալիա»:
-
16.07.2012|
19:58
Պակիստանում մեկնարկել է պոլիոմելիտի դեմ պատվաստման ծրագիրը, սակայն այդ ծրագրին չի մասնակցի մոտ 250 հազար երեխա։
-
16.07.2012|
13:10
Եգիպտոս կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնին ուղեկցող ավտոշարասյան վրա եգիպտացիները լոլիկներ, կոշիկներ և ջրով լի շշեր են նետել։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ պետքարտուղարը վերադառնում էր Ալեքսանդրիայից, որտեղ նա ելույթ էր ունեցել ժողովրդավարական արժեքների վերաբերյալ։
-
16.07.2012|
11:41
Աֆրիկայի 54 երկրներ միավորող Աֆրիկյան միության նախագահ առաջին անգամ կին է ընտրվել։ Միությունը կղեկավարի Հարավաֆրիկյան Հանրապետության ներքին գործերի նախարար Նկոսազանա Դլամինի-Զուման, ով նաև Հարավաֆրիկյան հանրապետության նախագահի նախկին կինն է։
-
16.07.2012|
11:31
Մոհամեդ Աբդուլա Շումարին Եմենից ժամանել է Եգիպտոս և խցանել Կահիրեի երթևեկությունը, խուճապ տարածել փողոցներում: Ակամա: