Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Մի 4-5 տարի անց կասեն` դարձաք թեկնածու դառնալու թեկնածու

Մի 4-5 տարի անց կասեն` դարձաք թեկնածու դառնալու թեկնածու
14.03.2024 | 14:10

Եվրախորհրդարանն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձև։

Չէ, բայց սրանց աստիճանների քանակին նայեք։

Ուրեմն, առայժմ ընդունել են ընդամենը բանաձև, որ կարող են դիտարկել, թե Հայաստանը ունի՞ արդյոք թեկնածու դառնալու հնարավորություն, թե՞ չունի։ Ոչ թե՝ ԵՄ անդամ, այլ՝ թեկնածու։ Հետո կասեն, որ դիտարկել են ու կընդունեն բանաձև, որ հնարավորությունը տան։ Կամ, ասենք, հետո կընդունեն, որ ունի, բայց էդ հնարավորությունը դեռ քիչ է։

Հետո, մի 4-5 տարուց, կասեն` դարձաք թեկնածու դառնալու թեկնածու։

Հետո՝ թեկնածու լինելու համար էս-էս բաները պիտի անեք։

Ու մի 30 տարի անդամ չեք լինելու։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3006

Մեկնաբանություններ