Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ազերաթրքաց հնարավոր վերադարձի մասին

Ազերաթրքաց հնարավոր վերադարձի մասին
27.07.2023 | 14:14

Հայաստանից ջհանդամված բոլոր թուրքերը, իբր թե երկրաշարժից տուժած լինելով, պետական մակարդակով կազմակերպված, եկան Հայաստան, բանկերում հերթ կանգնեցին (աչքովս եմ տեսել Վանաձորում), ստացան իրենց տասնյակ հազարավոր ռուբլիները, որովհետև դրանք` բոլորն անխտիր, բազմանդամ ընտանիքներ ունեին, այդ հսկայական գումարներով հեռացան: Այսինքն` նրանք իրենց հատուցմանը հասել են:

Հիշեցնեմ, որ դրանցից ոչ մեկը երկրաշարժից չէր տուժել, որովհետև թրքաց վերջին մեծ քոչը ավտոշարասյունով տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին, իսկ հաջորդ օրը երկրաշարժը եղավ:

Ասեք, խնդրեմ, սումգայիթից, բաքվից, կիրովաբադից, հետագայում` զուտ հայկական բնակավայրերից` Շահումյանից, Գետաշենից ու այլ վայրերից տեղահանված մեր հայերնակիցները գեթ մի լումա ստացե՞լ են դրանցից:

Հիմա «մեր» իշխանական բերանները կապած սարի անասունները կես գրոշի խե՞լք էլ չունեն: Ի՞նչ են թուրքերի ամեն պահանջի դիմաց կռանում, դրանց ոտքերը լիզում:

Դավիթ Գյուլզադյան

Դիտվել է՝ 3189

Մեկնաբանություններ