-
19.11.2020|
22:34
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանն այսօր մերժեց ԱԱԾ միջնորդությունը և չկալանավորեց իշխանության յուրացումը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար մեղադրվող «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին՝ ասել է նրափաստաբան Միհրան Պողոսյանը՝ հավելելով՝ դեռևս չունեն ուրոշումը, բայց շարունակում են պնդել՝ չկա հիմնավոր կասկած, որ Մինասյանը կատարել է այդ արարքը։
-
19.11.2020|
22:32
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը երեկ հրաժարական տվեց, այսօր ասուլիսի ժամանակ նա հայտարարեց՝ պատերազմի առաջին իսկ օրերին հանցագործություն է տեղի ունեցել, որտեղից էլ ծնվել են հետագա խնդիրները։
-
19.11.2020|
14:59
Երեկ Նիկոլ Փաշինյանի աջակիցների ցույցի մասնակիցներից մեկը սպառնում էր, որ մարդկանց տներ են գրավելու, նաև իմ անունն էր տալիս. ԶՈւ համազգեստով մարդիկ ասում էին՝ գալու են մեր տունը գրավեն՝ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
-
19.11.2020|
14:55
Ռուս խաղաղապահներն ու ռազմական ոստիկանությունն ուղեկցել են փախստականներով ևս 23 ավտոբուս՝ Երևանից վերադարձել են Լեռնային Ղարաբաղ: ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին Ստեփանակերտ է վերադարձվել 936 փախստական:
-
19.11.2020|
14:45
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1520-ով՝ հասնելով 121979-ի, գրանցվել է մահվան 40 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
19.11.2020|
14:41
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հանդիպել է Արցախյան պատերազմին մասնակցած և մինչև այս պահը գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների անդամների հետ։
-
18.11.2020|
21:23
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աջակիցներին խնդրեց դադարեցնել հավաքը կառավարության շենքի մոտ:
-
18.11.2020|
14:08
Հիշեցնենք, որ հիմնադրամի դրամահավաք-ընթրիքի ընթացքում հանգանակվել է 700000000 ՀՀ դրամ: Բարերար Քրիստին Սիմոնն էլ երեկոյի ընթացքում տեսաուղերձով դիմեց ներկաներին և խոստացավ կրկնապատկել հանգանակված գումարը՝ դարձնելով այն 1400000000 ՀՀ դրամ:
-
18.11.2020|
13:27
Նամակն ուղղված չէ ֆեյքերին, ֆեյքատերերին, Նիկոլին երբեք չհավատացածներին, արդեն չհավատացողներին ու արդարացնողներին։
Բարե՛ւ հայրենակից, եկել է պահը հետդ բաց խոսելու, 2,5 տարվա մեջ իրար մասին շատ ենք ճիշտ ու սխալ բաներ մտածել, ասել, վիրավորել, ցավեցրել։
-
18.11.2020|
13:21
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ամերիկան 5 միլիոն դոլար կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչությանն օգնելու համար: