31.08.2023|
13:22
Եթե հանգամանքների բերումով պետական որևէ պաշտոն կորզածը կամ անհայտ աղբյուրից վարձատրվող հասարակական ակտիվիստը, «հանուն երկրի բարօրության», իրեն իրավունք է վերապահում «ժողովրդի անունից» հրապարակավ «մատ թափ տալ» նույն այդ ժողովրդի վրա, ապա մեղավորը ոչ թե «մատ թափ տվողն» է, այլ նրան հանդուրժող օրվա իշխանությունը: Մեղավոր է, քանի որ նույն այդ իշխանությունը, այդպիսիներին «լռեցնելու» համար, նախ՝պետք է անթերի կատարի իր վրա դրված պարտականությունը, իսկ ապա, անհրաժեշտության դեպքում, կիրառի նաև օրենքով նախատեսված համապատասխան գործիքակազմ: