Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Պուտինը Բաքվում ասաց, որ Արցախի հարցը փակված չէ

Պուտինը Բաքվում ասաց, որ Արցախի հարցը փակված չէ
21.08.2024 | 18:00

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Արևմուտքը Հայաստանում տիրապետում է քարոզչական անհավանական գործիքների, որոնց միջոցով կարողանում է հայ հանրության համար օրակարգային դարձնել ցանկացած հարց կամ հասարակական-քաղաքական քննարկումների օրակարգից դուրս թողնել մեզ համար էական նշանակություն ունեցող հարցեր։

Օգոստոսի 18-19-ը Բաքվում էր գտնվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սա հակառուսականության ալիք բարձրացնելու հրաշալի հնարավորություն էր Հայաստանում գործող արևմտյան գործակալական ցանցի համար։ Վերցվեցին այցին առնչվող մի քանի դետալներ և դրանց վրա հենվելով՝ հակառուսական արշավ իրականացվեց։

Այցի ընթացքում ՌԴ նախագահը ծաղիկներ էր խոնարհել Հեյդար Ալիևի հուշաքարին և 1990 թվականի իրադարձությունների ժամանակ ԽՍՀՄ զորքերի կողմից Բաքվում սպանված 100 ադրբեջանցու հիշատակին նվիրված հուշաքարին։ Այս երկու հուշաքարերն էլ գտնվում են այսպես կոչված Շահիդների պուրակում, որտեղ թաղված են նաև Արցախի դեմ սանձազերծված հանցավոր պատերազմի ընթացքում սպանված ադրբեջանցիները։ Այս դետալը դարձավ արևմտյան գործակալական ցանցի վարած արշավի կենտրոնական իրադարձությունը։ Հայկական մեդիադաշտում դա տարածվեց որպես՝ հարգանքի տուրք 44-օրյա պատերազմի ընթացքում սպանված ադրբեջանցիների հիշատակին։

Եթե անգամ արևմտյան գործակալական ցանցի քարոզչությունը հերքող լուսանկարներ ու տեսանյութեր չլինեին, ցանկացած ադեկվատ մարդու համար պարզ էր, որ Պուտինը չէր կարող ծաղիկ խոնարհել հայերի դեմ պատերազմ մղած ադրբեջանցիների հիշատակին, ինչպես չի կարող ծաղիկ խոնարհել ադրբեջանցիների դեմ պատերազմի մասնակցած հայերի հիշատակին։ Ներհետսովետական տարածքում տեղի ունեցած և ունեցող կոնֆլիկտներում Ռուսաստանը չի կարող և երբեք կողմ չի եղել, եթե, իհարկե, կողմերից մեկը ուղիղ ՌԴ-ին ձեռնոց չի նետել։

Ի դեպ, հետաքրքիր է, որ Ադրբեջանում էլ ՌԴ նախագահ Պուտինին մեղադրում էին Շահիդների պուրակ չգնալու համար։ Այս դեպքում էլ գործի էին լծվել տեղի արևմտամետները։ Այս մասին անգամ BBC-ն էր հրապարակում պատրաստել։

Այս դետալի վրա քարոզչական արշավից դուրս իրականում մեզ հետաքրքրող առավել կարևոր դրվագներ եղան։ Ամենակարևորն այն է, որ Պուտինը Բաքվում խոսեց Արցախի մասին։

Ադրբեջանը նպատակ ունի կարգավորել իրավիճակը Ղարաբաղի վերաբերյալ․ ասել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ես գիտեմ, որ Ադրբեջանը նպատակ ունի ավարտել բոլոր ընթացակարգերը՝ կապված լիակատար կարգավորման հետ, դա ինձ լավ հայտնի է»,-ասել է Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում։

Շատերին կարող է թվալ, թե սա փոքր դետալ է ու Արցախի հիշատակումը ոչինչ չի նշանակում, բայց դա այդպես չէ։ Պարզ է, որ Պուտինն Արցախի մասին խոսելու համար չէր Բաքու գնացել, բայց հիշատակումն արդեն կարևոր էր։ Ալիևի համար սարսափ է Արցախին առնչվող ցանկացած հիշատակում։ Նա դեռ 2021 թվականին հայտարարել է, որ Արցախի հարց գոյություն չունի, անգամ ասել էր, որ նման միավոր չկա Ադրբեջանի կազմում․ «Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր «չկա»,-2021-ի հուլիսին հայտարարել էր Ալիևը։

Նույն տարում Ալիևը շնորհակալություն էր հայտնել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին, որ Բաքվում որևէ բառ չասաց ոչ Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, ոչ էլ այս հարցի շուրջ բանակցելու անհրաժեշտության մասին: «Դա պետական գործչի կողմից խոհեմ քայլ էր, մենք այն գնահատում ենք»,-ասել էր Իլհամ Ալիևը

Ալիևը Արցախի մասին նման պարանոյիկ դրսևորումներ ուներ դեռ այն ժամանակ, երբ Արցախում կային հայեր, կար Արցախի ՊԲ-ն և գործում էին պետական ինսիտուտները, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հրապարակային Արցախը չէր ճանաչել Ադրբեջանի մաս։

Եվ ահա այս ամենի ֆոնին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում է Արցախի մասին և արձանագրում, որ հարցը դեռ բաց է ու այն լիակատար կարգավորված չէ։

Պուտինի հայտարարությունն, իհարկե, Արցախից հրաժարված Հայաստանի գործող իշխանությունների համար ոչինչ է, ավելին՝ այն անընդունելի բեռ է իրենց համար, բայց և հույս է տալիս, որ իշխանափոխության դեպքում, երբ Հայաստանում կլինի հայկական իշխանություն՝ կարելի է դաշնակցի հետ քայլերի համադրման արդյունքում առնվազն առաջին փուլում ունենալ հայերով բնակեցված Արցախ, որը գոնե հնարավորություն է, որ Արցախը չկրկնի Նախիջևանի ճակատագիրը, իսկ ապագայի մյուս բոլոր հնարավորությունները կախված կլինեն հայ ժողովրդի ցանկություններից և օբյեկտիվ հնարավորություններից։

Բորիս Մուրազի

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ