ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երկիրն օտարերկրյա գործակալների համար դարձել է проходной двор

Երկիրն օտարերկրյա գործակալների համար դարձել է проходной двор
07.04.2024 | 10:00

Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ տիրել է բացարձակ ապօրինի մթնոլորտ: Դրա ֆոնին գործել են ՀԿ-ներ, որոնք հասարակական գործունեության քողի տակ իրականացրել են քաղաքական, ազդեցության գործակալների գործունեություն:
Վերջիններս կաշառքով ազգայնական են խաղացել, կաշառքով կաշառակերության դեմ են պայքարել, կաշառքով պայքարել են տարբեր խոցելի խմբերի իրավունքների համար: Նրանց ընդունված է համարել գրանտակերներ: Բայց Հայաստանի ամենամեծ գրանտակեր կազմակերպությունը եղել է և մնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հարևան պետություններից մեկի ղեկավարը մի առիթով ասել էր. «Հայերի ինչերի՞ն է պետք պետությունը»:
ՈՒ, իրոք, մեր ինչի՞ն է պետք պետությունը, եթե դատավորին պիտի խնդրես, որ արդարադատություն իրականացնի, եթե պատգամավորին պիտի վիրավորես, որ կառավարության նկատմամբ վերահսկողություն սահմանի, եթե ԱԱԾ սպաներին պիտի համոզես, որ հակահետախուզություն ու հանցավորության դեմ պայքար տանեն:
Ինչու՞ պիտի ելքս տարիներով փակ լինի:
Ինչու՞ պիտի գանձագողությամբ միլիարդատեր դարձած նախկին-ներկա զիբիլները ազատ ման գան այդ երկրում:
Այստեղ ինչ-որ արդարություն կա՞:
Ինչու ՞ պիտի հույժ կարևոր հարցերը չբարձրաձայնվեն պառլամենտում: «Գյանջա», «Հոկտեմբերի 10-ի հրադադար», «2018 թվականի կեղծ հեղափոխություն», ո՞ր մեկն ասեմ:
Երկրի հետ տեղի է ունեցել մեծագույն ողբերգություն, բայց դրա ֆոնին ծաղկում է կաշառակերությունը:
Երկիրն օտարերկրյա գործակալների համար դարձել է проходной двор. ԱԱԾ սպաներ, դուք պատիվ ունե՞ք: Ձեզ պետք է խնդրեն, որ օրինազանցների ձեռքից բռնե՞ք, ձեզ պետք է խնդրեն, որ իրականացնեք հակահետախուզություն:
Այս ամենը երկար տևեց, բայց անցնելու է:
Ամեն մարդ պատասխան է տալու իր արածի ու չարածի համար:
Ամիսը մի քանի հազար դոլարի համար իրականությունը խեղաթյուրող խմբագիրները, զինվորական գրքույկ վաճառող զինկոմները դեռ շատ են զղջալու իրենց ամորալությունների համար:
Կոլաբորանտ սրիկաներ:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ