Օրինակ, խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հարցերին վերջնական լուծում տրվեց 1928 թ.: Այդ ժամանակ Անդրկովկասյան դաշնության Բանվորների, գյուղացիների և կարմիր բանակայինների խորհուրդների գործադիր կոմիտեին կից ստեղծվեց տարածքային վեճերի լուծման հանձնաժողով:
Վերջինիս գործունեության արդյունքում Հայաստանին պատկանող տարածքներում «սահմանանշաններ» դրվեցին: Այսպես առաջացան, մասնավորապես` Յուխարի Ասքիփարա (Վերին Ոսկեպար) և Սոֆուլու/Բարխուդարլու «ադրբեջանական» անկլավները:
1928 թ. առաջին կեսին ՀԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղարն էր Հայկ Հովսեփյանը, երկրորդ կեսին` Հայկազ Կոստանյանը:
1928 թ. ՀԽՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահն էր Արտաշես Կարինյանը:
1928 թ. ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահն էր Սահակ Տեր-Գաբրիելյանը:
Վերջիններիս անվամբ Հայաստանի տարբեր բնակավայրերում փողոցներ կան, ինչպես նաև հուշատախտակներ են տեղադրված:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ