Այսօր Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է:
Այսօր նա կդառնար 27 տարեկան:
Երկնային ծնունդդ շնորհավոր Հերոս:
2016 թ. Մարտակերտ, ապրիլի 2:
-Կամանդի՛ր, ընկերուհուս նամակ գրե՞մ, որ եթե…
-Կիջնենք կգրես,- դառը ժպիտով պատասխանեց հրամանատար ՈՒրֆանյանը։
-Կամանդի՛ր, բայց լուրջ, գրե՞մ:
-Ա՛յ տղա, կիջնենք կգրես, ի՞նչ ես ուզում:
-Կամանդի՛ր, բա որ չիջնե՞նք:
-Հա էլի ի՞նչ իջնել, էս դիմացի սարերը տեսնու՞մ ես, հլը դրանք պետք ա բարձրանանք, եթե էդքանից հետո հավես անենք, հետ կիջնենք, եթե չէ, հենց էդ նոր պոստերում էլ կմնանք:
- Որ ամեն պոստի կամանդիր դուխիդ կեսն ունենա, Նախիջևանը մերը կլինի նորից:
- Մերն ա, էդ կասկեդ մտցրու՛, մերն ա Տղես:
Հրամանատար ՈՒրֆանյանը զինվորներին որդիս էր ասում։
Տղերքը բարձրացան:
Այս անգամ բոլորը մի տեսակ անհանգիստ էին:
-Մամային զանգեցի, չվերցրեց, - սկսեց խոսել Կյաժը։
-Կիջնենք կզանգես Կյաժ , խի՞ ես նեղվել:
-Ախպե՛ր, չեմ նեղվել, ուղղակի ուզում էի մամայի ձենը մի անգամ էլ լսել:
-Զինվո՛ր, առաջին անգա՞մ ես պոստ բարձրանում,- դիմացից լսվեց հրամանատար ՈՒրֆանյանի անհանգիստ ձայնը:
-Ոչ մի կերպ… ուղղակի, ա՛յ կամանդի՛ր, էս վերջերս էդ շները շատ են համը հանում:
-Հա՛, շուն են թո՛ղ հաչան, մի քիչ գազազել են, հես ա մի երկու ոսկոր կտանք, կհանգստանան։
Հանկարծ չորս կողմից սկսեցին ռումբերի պայթյուններ:
-Կրակե՛ք, տղե՛րք, կրակե՛ք...չնահանջեք:
-Կամանդի՛ր վիրավորներ ունենք, կամանդիր տղերքը չկան: Կաման...
Չհասցրեց ասել Կամանդիր հաջորդ փամփուշտը բաժին հասավ կամանդիրին` ՈՒրֆանյանին։
-Կամանդի՛ր, կամանդի՛ր, կամանդի՛ր, կամանդի՛ր.... արցունքները մի կերպ կուլ տալով Կյաժը վազեց վիրավոր Անդրանիկի մոտ։
Դիրքում Աբաջյանը մնաց Անդրանիկի հետ մենակ,վերցրեց հրամանատարությունն ու շարունակեց մարտը:
Անդրանիկին տեղափոխեց հարմար տեղ, բայց վերքերը խորն էին ու նա արնաքամ էր լինում։
-Անդ, դիմացի, դիմացի ախպերս էսա կգան մերոնք...
-Կյա՛ժ, դիրքը չտաս, կգնաս մամային ճակատը կհամբուրես իմ
փոխար...,- չհասցրեց վերջացնել ու ընկերոջ ձեռքերի մեջ փակեց աչքերը։
-Անդ՜դ՜դ՜դ՜ ախպերս՜ս՜ս՜ս՜ս՜ս՜ս՜...
Կյաժը երեխայի նման հեկեկում էր, ընկերները բոլորը չկան:
Չորս կողմը ականներ էին պայթում ու Կյաժը մենակ էր մնացել:
Աբաջյանը վրեժով լցված կապվեց հրամանատարական կետի հետ.
-Տղերքը չկան ես մենակ եմ մնացել, հենց էկան կալցոն քաշում եմ, էս դիրքը չտաք էստեղ իմ արյունն է ու իմ ընկերների: Էս դիրքը հանձողի...
Աբաջյանը քաշեց կալցոն էն պահին երբ թշնամին մոտեցավ որ ընկերների վրեժը լուծի։
Օգնական ուժերը տեղ հասան, տղերքը դիրքն անառիկ պահեցին:
ՈՒ պահեցին Արմենակի, Ռոբերտի,Անդրանիկի ու մնացածի կյանքի գնով…
Տղե՛րք, կներեք:
Արմինե ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ