ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Երբ կազմակերպված էինք, մեզ հաղթելն անհնար էր

Երբ կազմակերպված էինք, մեզ հաղթելն անհնար էր
13.08.2023 | 12:44

Մարդկային ուժը իր կազմակերպվածության մեջ է։

Պատմականորեն այն ցեղերը, որոնք ավելի կազմակերպված են եղել, կարողացել են հաղթել իրենցից ավելի խելացի ու թվաքանակով բազմակիորեն գերազանցող ցեղերին։ Մոնղոլների, օսմանների, և նույնիսկ հռոմեացիների հաջողության առաջնային գործոնը հենց նրանց՝ մնացածների նկատմամբ ավելի կազմակերպված լինելն է եղել։

Օսմանները հայերին, հույներին, բուլղարներին, սերբերին և տարածաշրջանի մնացած ազգերին զիջում էին և՛ խելքով, և՛ քանակով, և՛ զինվորների մարտունակությամբ։ Բայց, քանի որ իրենք այս բոլորից ունեին ընդամենը մեկ առավելություն՝ ավելի կազմակերպված էին, ապա հաղթեցին և՛ խելքին, և՛ քանակին։

Ցեղը, որին թվում է թե նա ունի X պոտենցիալ, ավելի բարձր կազմակերպվածության արդյունքում կարող է ունենալ 50X պոտենցիալ։ Փաստ է՝ երբ հայերով կազմակերպված ենք եղել, մեզ հաղթելն անհնար է եղել։

Այս կանոնը գործում է նաև կենդանական աշխարհում. այն կենդանիները, որոնք կարողանում են արդյունավետ կազմակերպչական միավորումներ ստեղծել շատ ավելի ուժեղ են դառնում, քան եթե գործեին առանձին-առանձին։ Նույնիսկ առյուծների տեսակը շատ արագ կվերանա աշխարհի երեսից, եթե դադարեն փրայդեր կազմելը։

Նույնը բիզնեսում և սպորտում է։ Կազմակերպվածության պոտենցիալն ահռելի է։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1652

Մեկնաբանություններ