Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Չկա «թամաշա», չկա հետաքրքրություն

Չկա «թամաշա», չկա հետաքրքրություն
01.04.2023 | 20:52

Սենսացիաները յուրաքանչյուր հասարակության հետաքրքրության հիմնական առարկան են, և մարդիկ աշխարհի բոլոր երկրներում սիրում են «թամաշա» անել, նույնիսկ, եթե դա իրենց հայրենիքի կործանման տեսարանն է։
Հայաստանը բացառություն չէ։
Մեզ մոտ ևս մարդիկ հետաքրքրվում են շոուներով, սենսացիոն լուրերով, ոգևորվում հայհոյանքով ու այլ էժանագին տեսարաններով, բայց երբ փորձում ես հարաբերական խաղաղ ժամանակ պատրաստվել վաղվա պատերազմին, գերակշիռ մեծամասնության համար անկարևոր է՝ չկա «թամաշա», չկա հետաքրքրություն։
Եվ միայն փոքր թվով մարդիկ են հասկանում ապացուցված փաստը՝ կհաղթի նա, ով խաղաղության մեջ չի մոռանում պատերազմի մասին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3952

Մեկնաբանություններ