Անունն էլ չհարցրի այս անխոնջ մշակի. ամեն քայլափոխի են ժողովրդական գեղագետ քարտաշ֊քանդակողները, Գորիսն ուղղակի բվվում է կառույցների մեջ, բացառիկ շինարար դար է սկսվել Գորիսի համար:
Ամենուր փոշու ամպեր են, ու հեչ չենք նեղվում դրանից, ավելին՝ ուրախանում ենք:
Կողքով անցնելիս՝ սուս֊փուս նկարեցի, գլուխը կախ՝ հավերժության խորհրդանիշն էր կոփում:
Սյունեցին այդպես է պատասխանում վայրահաչումներին, զահլա չունի շան հաչոցի:
Էլ թուրքը ու՞մ շունն է...
Ի՜նչ սիրով կզրուցեի հետը, թեպետ՝ ամեն ինչ ասված է:
Սուսաննա Բաբաջանյան
Գորիս
Լուսանկարը՝ հեղինակի