Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ստամբուլում դանակով զինված տղամարդը երեք ռուսների է վիրավորել

Ստամբուլում դանակով զինված տղամարդը երեք ռուսների է վիրավորել
25.01.2021 | 21:40

Ստամբուլում երեկ երեկոյան դանակով զինված տղամարդը հարձակվել է երեք ռուսների վրա: Կատարվածը ֆիքսել է վերահսկման տեսախցիկը: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հարձակվողին փնտրում են: Նախնական տվյալներով՝ նա աղբահավաքն է:

Դիտվել է՝ 7495

Մեկնաբանություններ