«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ռուբեն Մելիքյան. Արման Թաթոյանը, Սիրանուշ Սահակյանը, Արտակ Զեյնալյանը գիշեր-ցերեկ աշխատել են մեր տղաների գերման փաստը պաշտոնապես արձանագրելու և նրանց կյանքը երաշխավորելու ուղղությամբ

Ռուբեն Մելիքյան. Արման Թաթոյանը, Սիրանուշ Սահակյանը, Արտակ Զեյնալյանը գիշեր-ցերեկ աշխատել են մեր տղաների գերման փաստը պաշտոնապես արձանագրելու և նրանց կյանքը երաշխավորելու ուղղությամբ
15.12.2020 | 15:40

Վարչապետի աթոռը գրկած անձն ու իր մանկլավիկները ողջ ուժով սկսել են ինքնագովազդը՝ մեր գերիների վերադարձի հարցով՝ ֆեյսբուքում գրել է «Իրավական ուղի» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Չմոռանանք, որ հենց գլխավոր ստահակի պատճառով են մեր եղբայրները հայտնվել գերության մեջ, որ հենց գլխավոր ստահակի պատճառով են մեր եղբայրները ենթարկվել անասելի նվաստացումների: Եվ երկար ժամանակ գլխավոր ստահակն ու իր թիմը ոչինչ չեն արել մեր տղաներին վերադարձնելու ուղղությամբ. նրանց համար մեր գերիների կյանքը զրո արժեք ունի։ Նրանց հետաքրքրում է միայն ինքնափիառը։ Հակառակ դեպքում՝ նոյեմբերի 9-ի թղթում ինչու՞ չկար գերիների վերադարձման հստակ ժամկետ, իսկ հայրենիք հանձնելու ժամանակացույցը հստակ էր։ Մինչդեռ կային մարդիկ, որոնք գիշեր-ցերեկ աշխատել են տղաների գերման փաստը պաշտոնապես արձանագրելու և նրանց կյանքը երաշխավորելու ուղղությամբ։ Առանց ինքնափիառի ու ակնկալիքի են աշխատել։ Այս գրառմամբ ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել այդ մարդկանց. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյան, իրավապաշտպան Արտակ Զեյնալյան։ Մեր տասնյակ գերիներ դեռ թշնամու մոտ են։ Գուցե՝ հարյուրավոր։ Նրանցից շատերի գերեվարման փաստը դեռ պաշտոնապես հաստատված չեն...»,- գրել է Մելիքյանը:

Դիտվել է՝ 4560

Մեկնաբանություններ