ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Էդմոն Մարուքյան. Նիկոլ Փաշինյանին աջակցող ցույցի մասնակից, ԶՈւ համազգեստով մարդիկ սպառնում էին, որ գալու են մեր տունը գրավեն

Էդմոն Մարուքյան. Նիկոլ Փաշինյանին աջակցող ցույցի մասնակից, ԶՈւ համազգեստով մարդիկ սպառնում էին, որ գալու են մեր տունը գրավեն
19.11.2020 | 14:59

Երեկ Նիկոլ Փաշինյանի աջակիցների ցույցի մասնակիցներից մեկը սպառնում էր, որ մարդկանց տներ են գրավելու, նաև իմ անունն էր տալիս. ԶՈւ համազգեստով մարդիկ ասում էին՝ գալու են մեր տունը գրավեն՝ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այսօր հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու, բայց նաև հրապարակային ուզում եմ տեղեկացնել, որ երկրում տիրում է անիշխանություն, երբ չկա ոչ մի կարգուկանոն, ոչ մի զսպող, ով ինչ ուզում, ասում է, սպառնում է, ով ում ուզում, ծեծում է: Այս խայտառակությանը պետք է վերջ տրվի: Այս լարումը երեխաների, ընտանիքի անդամների համար լուրջ խնդիր է, մարդիկ նայում ու սարսափում են, եթե ոչ անձամբ ես: Երեք երեխայի հայր եմ»,-ասաց նա՝ նշելով, թե սպառնալիներ է ստանում նաև զանգերի միջոցով: «Դեռ նոյեմբերի 10-ից խոսել եմ, որ սպառնալիքներ ենք ստանում: Ես շարունակում եմ սպառնալիքներ ստանալ, որոնց մասին նաև իրավապահ մարմիններն են տեղեկացված»,-ասաց նա:

Դիտվել է՝ 3385

Մեկնաբանություններ