Երևան քաղաքի դպրոցները պատրաստվում են ընդունել աշակերտներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ զրուցել եմ նաև բոլոր մարզպետերի հետ, ովքեր նույնպես ջանքեր են գործադրում ուսումնական տարվա մեկնարկին լավագույնս պատրաստվելու համար:
Շնորհակալություն տնօրեններին աշխատանքի համար: Չվախենաք առաջին օրերի դժվարություններից, քանի որ միասին կհաղթահարենք բոլոր խոչընդոտները:
Ստորև բերված լուսանկարներն օրինակելի են ըստ ուղեցույցի դպրոցների տարածքները նախապատրաստելու համար»: