«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Փաստորեն՝ կրկնօրինակում ենք ռուսների՞ն

Փաստորեն՝ կրկնօրինակում ենք ռուսների՞ն
22.11.2019 | 11:24

Լուսավորության նախարարությունը փոխել է սկզբնական դպրոցների համար ստանդարտների նախագիծը՝ վերադարձնելով կրոնի հիմունքների դասավանդումը: Ռուս ուղղափառ եկեղեցին նախարարությանը աջակցություն է հայտնել, մյուս կրոնների ներկայացուցիչները առաջարկում են սահմանափակվել բոլոր կրոնների դասընթացով: Լուսավորության նախարարությունը պատրաստել է հանրակարթական դպրոցների Դաշնային կրթական ստանդարտի նորացված նախագիծ: Կրթական ստանդարտի նախորդ տարբերակը ներառում էր երկու մոդել «Կրոնական մշակույթների հիմքեր՝ Ռուսաստանի ժողովուրդնեիրի կրոնական մշակույթների հիմքերը և աշխարհիկ էթիկայի հիմքերը» առարկայի գծով:

Նախագծի նոր տարբերակում նախատեսված է 6 մոդուլներից մեկի ընտրություն՝ ուղղափառության հիմքեր, իսլամի, բուդդայականության կամ հուդայականության, Ռուսաստանի ժողովուրդների կրոնական մշակույթների հիմքեր կամ աշխարհիկ էթիկայի հիմքեր: Մոդուլն ընտրում են աշակերտի ծնողները կամ նրա օրինական ներկայացուցիչները:
«Այս տարբերակում մենք որոշել ենք ամեն ինչ թողնել՝ ինչպես կա՝ դասավանդում հիմնական կրոններով»՝ ասել է լուսավորության փոխնախարար Պավել Զենկովիչը: Հիմա 4-րդ դասարանում աշակերտներին դասավանդում են «Կրոնական մշակույթների և աշխարհիկ էթիկայի հիմունքներ»: Ծնողները կարող են ընտրել՝ ինչ կսովորի իրենց երեխան՝ աշխարհիկ էթիկայի հիմունքներ, համաշխարհային կրոնական մշակույթներ, ուղղափառ մշակույթի հիմունքներ, իսլամական մշակույթի հիմունքներ, բուդդայական մշակույթի հիմունքներ կամ հուդայական մշակույթի հիմունքներ: Սեպտեմբերի սկզբին Լուսավորության նախարարությունը ներկայացրել է պետստանդարտների նոր նախագիծ՝ առանց ուսումնասիրելու առանձին կրոնները հանրակրթության շրջանակներում: Այն ժամանակ Մոսկվայի պատրիարքարանը հայտարարեց, որ կրոնների հիմքերի ուսուցման ընտրության հնարավորությունը ապացուցել է իր արդյունավետությունը, հրաժարումը կվնասի և քաղաքացիներին, և պետությանը, և եկեղեցուն: Նոյեմբերի 6-ին նախարար Օլգա Վասիլևան Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ բացեց Ռուսական բանարվեստի ընկերության համագումարը: Նախարարը հայտարարեց, որ աջակցում է պատրիարքի առաջարկին դպրոցներում ռուսական մշակույթի հիմքերի ուսուցում սկսելու մասին: Կրթական պետստանդարտները նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով կառավարությունը պետք է նորացնի մինչև դեկտեմբերի 1-ը:
РБК


Հ.Գ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցությանը: Սա՝ համենայն դեպս ի գիտություն, իսկ ընդհանրապես՝ փաստացի նախարարը ռուսական փորձի տեղայնացում է փորձում Հայաստանում տարածել՝ մոռանալով, որ Ռուսաստանը դաշնություն է՝ բազում ազգություններով ու կրոնական համայնքներով, քրիստոնեություն էլ ընդունել է 988-ին: Ապագայի վիճակագրությունը ցույց կտա, որ ՌԴ հանրակրթական դպրոցների քրիստոնյա աշակերտների ծնողները ընտրել են ուղղափառության հիմունքների ուսուցումը, մուսուլման ծնողները՝ իսլամի հիմունքների ուսուցումը, գերակշիռ մասը՝ աշխարհիկ էթիկայի հիմունքները: Ի՞նչ է անելու Արայիկ Հարությունյանը Ռուս ուղղափառ եկեղեցու և Հայ առաքելական եկեղեցու 687 տարվա տարբերությունը, քրիստոնեության իբրև պետական կրոն Հայաստանում գոյության 687 տարվա պատմությունը՝ խցկելու՞ է հայ ժողովրդի պատմության մեջ, ինչպես ամբողջ 1718 տարվանը: Նոյեմբերի 22-ին նա մեկնելու է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ խորհրդում Արևելյան գործընկերության կրթության հարցերով նախարարական հանդիպմանը, գուցե այնտեղ իր առաջավոր փորձը փորձի փոխանակել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ